Օմբուդսմենն արդեն արձագանքել է փաստին և կոչ արել իրավահավասարություն պահպանել" />

Թբիլիսյան դպրոցներից մեկում կրթաթոշակ են տալիս միայն տղաներին

Օմբուդսմենն արդեն արձագանքել է փաստին և կոչ արել իրավահավասարություն պահպանել

Թբիլիսիի մասնավոր դպրոցներից մեկը՝ «Յակոբ Գոգեբաշվիլիի անվան ուսումնարանը», 8-րդ դասարանցիների համար 2017-2018 ուստարվա համար կրթաթոշակ է սահմանել: Սակայն՝ միայն տղաների համար: Աղջիկները ոչ մի հնարավորություն չունեն հավակնելու կրթաթոշակին:

Ուսումնարանում դա բացատրում են նրանով, որ 8-րդ դասարանցիները քիչ են, կրթաթոշակը կարող է այդ հաստատություն տեղափոխվելու դրդապատճառ դառնալ, և այդպիսով «կպահպանվի տարբեր սեռի աշակերտների միջև թվային բալանսը»:

Այդ փաստին արդեն արձագանքել է ժողովրդական պաշտպանը: Օմբուդսմենի անունից տարածած հայտարարությամբ կոչ է արվում կրթաթոշակների ծրագրի իրականացման մեջ պահպանել իրավահավասարության սկզբունքը:

«Սակայն այդ նախաձեռնությունը նպաստում է գենդերային սկզբունքի արմատավորմանն ու գենդերային անհավասարություն է ստեղծում», — ասված է հայտարարությունում:

«Յակոբ Գոգեբաշվիլիի անվան ուսումնարանը» վճարովի մասնավոր դպրոց է, որը պատկանում է վրացի գործարար Լևան Վասաձեի կնոջը: Վասաձեն հայտնի է իր հակաարևմտյան դիրքորոշմամբ և ֆունդամենտալիստական հռետորաբանությամբ:


Կարդալ ավելին JAMnews-ում