Բողոքի ակցիան և ոստիկանության հետ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում ելույթ է ունեցել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը" />

Թբիլիսիում ցուցարարները փորձում են ներխուժել խորհրդարանի շենք

Բողոքի ակցիան և ոստիկանության հետ բախումները սկսվել են այն բանից հետո, երբ Վրաստանի խորհրդարանում ելույթ է ունեցել Ռուսաստանի Պետդումայի պատգամավորը

Ըստ լրագրողների գնահատականի՝ ոչ պակաս, քան 30 հազար մարդ է Թբիլիսիի կենտրոնում ցույց անում և փորձում ներխուժել խորհրդարանի շենքի բակ։ Նրանց դիմակայում են հատուկ ջոկատայինները։

Ընդդիմադիր առաջնորդներն ու ցույցի շատ մասնակիցներ երկու ձեռքերը վեր են պարզել՝ բաց ափերով, որպեսզի պարզ լինի․ սա խաղաղ ցույց է, և իրենք ոչ մի զենք կամ առարկա չեն օգտագործում։

Ակցիայի մասնակիցները դիմել են «գրոհի» այն բանից հետո, երբ լրացել է «Ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության (շարժումը ստեղծվել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից) անդամ Նիկա Մելիայի առաջադրած վերջնագրի ժամկետը։

Մելիան պահանջել էր խորհրդարանի նախագահի, ՆԳՆ ղեկավարի և պետանվտանգության ծառայության ղեկավարի հրաժարականը։

Իսկ բազմահազարանոց ցույցը Թբիլիսիում սկսվել էր այն բանից հետո, երբ խորհրդարանի նիստերի դահլիճում անցկացվել էր Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որը բացել էր Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղը զբաղեցնելով։

Դա առաջացրել էր սկզբում խորհրդարանական ընդդիմության, այնուհետև խորհրդարանական մեծամասնության անդամների վրդովմունքը։

Թե ինչպես ռուս պատգամավորը հայտնվեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին և ինչով դա ավարտվեց

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները ներողություն խնդրեցին և կատարվածն «արարողակարգային սխալ» անվանեցին։

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, ոստիկանության հետ բախման հետևանքով տուժածներ կան։

Դիմակայության վայրում են տարբեր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ։

Ո՞վ է Բիձինա Իվանիշվիլին․ միլիարդատեր ու Վրաստանի ստվերային ղեկավար

Ինչպես «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանն ասել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և «Հաղթանակած Վրաստան» շարժման առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլին, «կամ ոստիկանները ցուցարարներին թույլ կտան անցնել, կամ ժողովուրդը կօգտվի իր սահմանադրական իրավունքից»։

«Մենք պատրաստվում ենք ժողովրդին վերադարձնել իշխանությունը, որը նրանից խլել է Իվանիշվիլին», – հայտարարել է Օկրուաշվիլին։

Սկանդալային հայտնի քաղաքական գործիչը սկսում է Վրաստանում իշխանությունից դժգոհների մոբիլիզացիա

Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարություն է արել, որում ցուցարարներից պահանջել է «դադարեցնել բռնի գործողություններն», այլապես ոստիկանությունը նրանց դեմ կկիրառի օրենքով նախատեսված բոլոր միջոցները։

Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան «Ռուսթավի-2»-ի հետ զրույցում խորհրդարանի առջև կատարվող իրադարձությունները ողբերգություն է անվանել։

«Պետական ինստիտուտների գրոհը և գրոհելու կոչն ու հարձակումը ոստիկանության վրա, ինչով էլ ավարտվի, գնահատվելու է համապատասխան կերպ, և բոլոր մեղավորները պատժվելու են», – հայտարարել է Գախարիան։

Նա քաղաքացիներին կոչ է արել հարգել ոստիկաններին, որոնք իրենց պարտքն են կատարում։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում