Վրաստանի աշխատավայրերում մարդկանց մահացության վիճակագրությունը տագնապալի է, և ակտիվիստները պահանջելու են փոփոխություն կատարել օրենսդրությունում" />

Թբիլիսիում ցույց է նախապատրաստվում շինհրապարակում երկու բանվորի զոհվելու կապակցությամբ

Վրաստանի աշխատավայրերում մարդկանց մահացության վիճակագրությունը տագնապալի է, և ակտիվիստները պահանջելու են փոփոխություն կատարել օրենսդրությունում

Մարտի 31-ին Թբիլիսիի կենտրոնական Ճավճավաձեի պողոտայում շենքի հիմքի ամրացման աշխատանքների ժամանակ երկու բանվոր հողի տակ է մնացել։ Երկուսն էլ մահացել են։ Չիատուրայի բնակիչ 26-ամյա Դավիթ Աբեսաձեի մարմինը փրկարարները հայտնաբերել են երեկոյան ութին։ 40-ամյա Էդվարդ Վարիշովի որոնումները մոտ ութ ժամ են տևել։

Վրաստանի առողջապահության նախարարության աշխատանքային պայմանների տեսչության դեպարտամենտի ղեկավար Բեքա Պերաձեն հայտարարել է, որ կառուցվող օբյեկտի առաջնային զննման ժամանակ անվտանգության կանոնների խախտում չի հայտնաբերվել։ Նրա խոսքով՝ «շինհրապարակում հայտնաբերվել են ինքնաշեն մեխանիզմներ, փոսերը ցանկապատված չեն եղել, դա միանգաից աչքի էր ընկնում»։ Սակայն խոսել այն մասին, որ հենց այս գործոններն են հողի փլուզում առաջացրել, դեռ վաղ է։

Այժմ տարածքում աշխատանքները դադարեցվել են։

Թկիբուլի․ քաղաք, որը համակերպվել է մահվան հետ

«Զայրույթը խեղդում է»։ Աշխատավայրում տուժած մարդկանց պատմություններ

«Տրանսմշենի» ընկերությունը, որը զբաղվում է օբյեկտի շինարարությամբ, ցավակցել է զոհվածների հարազատներին։ Նա հաղորդել է նաև, որ հիմքի ամրացման անմիջական աշխատանքներն իրականացնում էր պայմանագրային մի ընկերություն։ Հետևաբար, հենց նա է պատասխանատվություն կրում բանվորների անվտանգության համար։ Կատարվածին արձագանքել է էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիան, որը հայտարարել է, որ փլուզման պատճառներն անպայման պետք է պարզվեն։

«Իրավիճակը մանրամասն պետք է ուսումնասիրվի։ Մենք բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկենք նման ողբերգություններից խուսափելու համար», – ասել է նախարարը։

Ողբերգական վիճակագրություն

Մարտի 31-ի դեպքից առաջ Թբիլիսիի կառուցվող շենքերից մեկում երեք բանվոր է բարձրությունից ընկել։ Նրանցից երկուսը զոհվել են։ Ողբերգությունը տեղի էր ունեցել մարտի 16-ին։ Ավելի վաղ՝ փետրվարին, Թբիլիսիում նույն պատճառով ևս մեկ բանվոր էր մահացել։

Աշխատավայրում մահացածների մասին 2019թ-ի տվյալներ դեռ չկան։

2018թ-ին ցուցանիշները հետևյալն էին 199 մարդ արտադրական վնասվածք էր ստացել, 59 մարդ էր զոհվել։ 2011-2018թթ-ին ութ տարվա ընթացքում 1081 մարդ է արտադրական վնասվածք ստացել, մահացել է 376 մարդ։

Երբ մարդիկ արտադրական վնասվածք են ստանում, սովորաբար քրեական գործ է հարուցվում 240 հոդվածով՝ «անվտանգության նորմերի խախտում, որն առողջությանը հասցրած վնասի կամ մահվան ելքի պատճառ է եղել»։ 2017 թ-ին շրջանային դատարաններն այս հոդվածով 34 մարդ են ձերբակալել, իսկ 2018թ-ի 11 ամիսներին՝ 32 մարդ։

Ի՞նչ է անում իշխանությունը

2018թ-ի մարտի յոթին Վրաստանի խորհրդարանն աշխատանքային պայմանների անվտանգության մասին օրենք է ընդունել։ Նոր օրենքի համաձայն՝ աշխատանքային տեսչությունների մանդատները տարածվում են բոլոր սեկտորների վրա, այլ ոչ միայն բարձր ռիսկի ոլորտների, ինչպես նախկինում էր։ Տեսչական դեպարտամենտին նույնպես լիազորություններ են տրվել օբյեկտները ցանկացած պահի ստուգելու՝ առանց նախնական համաձայնության։ Այս նորարարությունն ուժի մեջ է մտնում 2019թ-ի սեպտեմբերի 1-ին։ Առողջապահության և սոցիալական հարցերի խորհրդարանական կոմիտեի նախագահ Ակակի Զոյիձեն ասում է, որ օրենքի արդյունավետության մասին դեռ վաղ է խոսել։ Ժամանակ է պետք, որ համակարգը սկսի արդյունավետ աշխատել։

«Անհրաժեշտ է ավելացնել տեսուչների թիվը։ Այսօր նրանք 40-ն են։ Սակայն անհրաժեշտ է գոնե 90 տեսուչ», – ասում է Ակակի Զոյիձեն։

«Պետք է պայքարել, որպեսզի չսգալ»

Ապրիլի մեկին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ պետական կանցելյարիայի մոտ ակցիա է տեղի ունեցել հետևյալ կարգախոսով՝ «Պետք է պայքարել, որպեսզի չսգալ»։ Դրա մասնակիցները կառավարությունից պահանջել են բոլոր անհետաձգելի միջոցները ձեռարկել աշխատավայրերում անվտանգության նորմերի ապահովման համար։

«Պետությունը մեզ չի պաշտպանում, այդ պատճառով էլ մեզ էլ ոչինչ չի մնում, քան միավորվել ու ուղղակի պայքար սկսելը։ Պետությունը պետք է հոգ տանի մարդկանց մասին ոչ Եվրամիության հանձնարարությամբ։ Պետության առաջնահերթությունը պետք է մարդը դառնա։ Այսօրևեթ պահանջում ենք աշխատանքային տեսուչներին ապահովել ստուգումների համար անհրաժեշտ մանդատով», – հայտարարել են ակցիայի մասնակիցները։


Կարդալ ավելին JAMnews-ում