«Հայրենասերների դաշինքը» «Դավիթ Գարեջին Վրաստան է» կարգախոսով ակցիա է անցկացրել՝ միաժամանակ պահանջելով կառավարությունից հրաժարվել ՆԱՏՕ-ից" />

Թբիլիսիում ռուսամետ կուսակցությունը պահանջում է, որ Ադրբեջանը հրաժարվի սահմանին գտնվող մենաստանի հանդեպ հավակնություններից

«Հայրենասերների դաշինքը» «Դավիթ Գարեջին Վրաստան է» կարգախոսով ակցիա է անցկացրել՝ միաժամանակ պահանջելով կառավարությունից հրաժարվել ՆԱՏՕ-ից

«Հայրենասերների դաշինքը» հունիսի 15-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում բողոքի ցույց է անցկացրել՝ «Դավիթ Գարեջին Վրաստան է» կարգախոսով։

«Հայրենասերների դաշինքի» կողմնակիցներն ու ակտիվիստներն ակցիային մասնակցելու համար եկել էին երկրի տարբեր շրջաններից։

«Հայրենակիցների դաշինքը» պահպանողական խորհրդարանական ընդդիմադիր կուսակցություն է, որը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման ջատագով է, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հրաժարման և Վրաստանի չեզոք կարգավիճակի։ 2016թ-ի խորհրդարանական ընտրություննում այն հինգ տոկոս ձայն է հավաքել։

Ինչպես և ինչու կարող է լեռներում ծվարած հին վանական համալիրը կռվեցնել Ադրբեջանին և Վրաստանին

Լուսանկարը՝ Netgazeti.ge

Կուսակցության առաջնորդները հայտարարել են, որ ակցիայի գլխավոր նպատակը Վրաստանի և Ադրբեջանի իշխանություններին հասկացնելն է․ Վրաստանի ժողովուրդը չի հրաժարվելու Դավիթ Գարեջի համալիրից, որը գտնվում է երկու երկրների սահմանին։

«Մենք հարգում ենք ադրբեջանցիներին, այդ երկրի նախագահին իմաստուն մարդ ենք համարում և կոչ ենք անում նրան լավ գիտակցել իրավիճակը մեր երկրում։ Վրացի ժողովուրդը չի պատրաստվում հրաժարվել Դավիթ Գարեջիից, ինչը մերն է՝ մերն է», – հայտարարել է իր ելույթներից մեկի ժամանակ կուսակցության առաջորդներից Իրմա Ինաշվիլին։

Իրավիճակը սահմանի այն հատվածում, որտեղ գտնվում է հին վանական համալիրը, բարդացել է մայիսին, այն բանից հետո, երբ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Դավիթ Գարեջի շրջանում անհապաղ հստակ սահման գծելու անհրաժեշտության մասին, իսկ ադրբեջանցի սահմանապահները ժամանակավորապես արգելափակել են վրացական կողմի մուտքը դեպի համալիրի որոշ օբյեկտներ, որոնք ադրբեջանական մասում են գտնվում։ Վրացի ակտիվիստները սահմանին մի քանի ակցիա են անցկացրել, սահմանազատման շուրջ բանակցությունները երկրների միջև վերականգնվել են։

 

Դավիթ Գարեջին/Քեշիքչին ստեղծվել է մոտ վեցերորդ դարում։ Այդ ժամանակից այդ շրջանում պետական սահմանը բազմիցս փոխվել է, և այսօր վրաց-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածը անցնում է հենց համալիրի միջով։ Սահմանի այդ հատվածի սահմանազատման, հետևաբար, պատմական հուշարձանի ճակատագրի շուրջ բանակցությունները բազմիցս վերսկսվել են երկու բարեկամական երկրների միջև, որոնք ռազմավարական դաշնակիցներ են։ Սակայն դեռ ոչնչի չեն բերել։

 

Ադրբեջանն ու Վրաստանը վկայակոչում են միմյանցից տարբեր պատմական տվյալներ այն մասին, թե ում է պատկանում Դավիթ-Գարեջին/Քեշիքչին։ Վրաստանն ասում է, որ այն վրացական մշակույթի ժառանգություն է, Ադրբեջանն այն ալբանական մշակույթի մաս է համարում։

Լուսանկարը՝ Tabula.ge

 

Լուսանկարը՝ Tabula.ge

«Հայրենասերների դաշինքի» առաջնորդները Դավիթ Գարեջիի շուրջ ստեղծված իրավիճակի համար մեղադրում են նախորդ կառավարությանը։

«Մենք պահանջում ենք սկզբից հետաքննել, պատժել (սահմանազատման) հանձնաժողովի անդամներին, որոնք վաճառել են Դավիթ Գարեջին։ Պատժել Սաակաշվիլիին (Վրաստանի նախկին նախագահին), Բոկերիային (անվտանգության խորհրդի քարտուղարին), բոլոր այն անձանց, ովքեր վաճառել են տարածքը», – ասել է կուսակցության առաջնորդներից մեկը՝ Դավիթ Թարխան-Մուրավին։

Բացի այդ, նրա խոսքով՝ հավաքվածները պահանջում են Վրաստանի «ռազմական չմիացում», քանի որ այսօր դա միակ ճիշտ որոշումն է, որպեսզի խաղաղություն լինի, այսօր ՆԱՏՕ-ն բացարձակ անհասանելի է»։

Ակցիայի մասնակիցները ՆԱՏՕ-ի դեմ և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնմանը կողմ պաստառներ էին պարզել։ Ցույցի ընթացքում ակտիվիստներից մեկը Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքի պատշգամբից պոկել էր ՆԱՏՕ-ին անդամակցությանը վերաբերող  պաստառը։

"პატრიოტთა ალიანსის" მხარდამჭერმა ბანერი "ნატო აქაურობას" ჩამოხია

საკრებულოს შენობაზე „ევროპული საქართველოს“ ახალგაზრდულმა ფრთამ ბანერი „ნატო აქაურობას“ გამოფინა. პატრიოტთა ალიანსის“ ერთ-ერთმა მხარდამჭერმა ბანერი ჩამოხია და გაიქცა.

Posted by Rustavi 2 on შაბათი, 15 ივნისი, 2019

«Հայրենասերների դաշինքը» ակցիային նաև սոցիալական պահանջներ էր առաջադրել․ անվճար սնունդ դպրոցներում, ընտանեկան բիզնեսին աջակցելու հատուկ գործակալության ստեղծում և այլն։

Կուսակցությունը պլանավորում է շարունակել ցույցերը Վրաստանի շրջաններում։

 


Կարդալ ավելին JAMnews-ում