Առաջին իսկ հանրային ելույթում Քելի Դեգնանը Ռուսաստանն անվանել է Վրաստանին թշնամաբար տրամադրված հարևան" />

Թբիլիսիում մեկ ու կես տարվա դադարից հետո ԱՄՆ դեսպան է նշանակվել

Առաջին իսկ հանրային ելույթում Քելի Դեգնանը Ռուսաստանն անվանել է Վրաստանին թշնամաբար տրամադրված հարևան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քելի Դեգնանին Վրաստանում դիվանագիտական առաքելության ղեկավար նշանակելու մասին հայտարարությամբ էր հանդես եկել դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին։ Սեկտեմբերի 19-ին Դեգնանի թեկնածությունը հաստատվել էր Սենատի կողմից։

Իր նշանակմանը նվիրված հանդիսավոր արարողությանը Քելի Դեգնանը Ռուսաստանն անվանել է Վրաստանին թշնամաբար տրամադրված հարևան, իսկ իր առաքելությունը սահմանել որպես Վաշինգտոնի և Թբիլիսիի միջև ժողովրդավարության, առևտրի և անվտանգության զարգացման գծով կապերի խորացմանն ուղղված գործունեություն։

Ինչո՞ւ Վրաստանում դեռ ԱՄՆ դեսպան չկա

 Քելի Դեգնանը պրոֆեսիոնալ դիվանագետ է։

 

Վրաստանի դեսպան նշանակվելուց առաջ նա աշխատել է որպես Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարի քաղաքական խորհրդական։

 

Իր 25-ամյա դիվանագիտական կարիերայի ընթացքում Դեգնանն աշխատել է Իտալիայում, Կոսովոյաում, Թուրքիայում ԱՄՆ դեսպանություններում, ՆԱՏՕ-ում՝ որպես քաղաքական խորհրդական, Աֆղանստանում՝ որպես ամերիկյան ռազմական բրիգադի քաղաքացիական ներկայացուցիչ, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական։

 

Քելի Դեգնանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, լրագրության ոլորտում բակալավրի աստիճան ունի։ Տիրապետում է իտալերենին, ֆրանսերենին, թուրքերենին, ինչպես նաև ուրդուին։

Իր ելույթում Քելի Դեգնանն ընդգծել է, որ Վրաստանը Ռուսաստանի կողմից սպառնալիքի տակ է։ Նրա խոսքով՝ երկիրը տպավորիչ առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում, բիզնես վարելու հարցերում, և այժմ այն պետք է իր ուշադրությունը սևեռի գործընթացների արդարության և թափանցիկության, օրենքների և համակարգվածության վրա։ Ըստ նրա գնահատականի՝ Վրաստանի զարգացման մեջ շատ կարևոր դեր են խաղալու 2020 թ-ի խորհրդարանական ընտրությունները։ Իր ելույթում Քելի Դեգնանը մի քանի անգամ Վրաստանն անվանել է ԱՄՆ ռազմավարական գործընկեր, և հիշեցրել Աֆղանստանում իրականացրած գործողությանը վրացական ստորաբաժանումների մասնակցության մասին։

Դեսպանը խոստացել է նաև շարունակել Վրաստանում այն ծրագրերի իրականացումը, որոնք օգնում են ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու ամրապնդմանն, այդ թվում՝ USAID առաքելությունը։

•Ավելի քան մեկ տարի՝ 2018 թվականի ապրիլից, Վրաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության ղեկավար չկար։ Վրաստանում ԱՄՆ վերջին արտակարգ և լիազոր դեսպանը Յան Քելլին է եղել։ Նրա լիազորությունների ժամկետի ավարտից հետո առաքելությունը մնացել էր առանց ֆորմալ ղեկավարի։


Կարդալ ավելին JAMnews-ում