Ցույցերի պատճառն է ընտրական բարեփոխումների տապալումը, որը իշխող կուսակցությունը և անձամբ նրա առաջնորդ Իվանիշվիլին խոստացել էր 2019թ. ամռանը՝ բողոքի ցույցերի ժամանակ" />

Թբիլիսիում հազարավոր ակտիվիստներ արգելափակում են խորհրդարանը և պահանջում կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ցույցերի պատճառն է ընտրական բարեփոխումների տապալումը, որը իշխող կուսակցությունը և անձամբ նրա առաջնորդ Իվանիշվիլին խոստացել էր 2019թ. ամռանը՝ բողոքի ցույցերի ժամանակ

Ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են Թբիլիսիում խորհրդանի շենքի դիմաց տեղի ունեցող մարդաշատ բողոքի ակցիային մասնակցելու մասին:

Նրանց կարգախոսն է. «Բոլորը մինուս մեկ՝ Բիձինան պետք է հեռանա»:

Խոսքը օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի մասին է, որը իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարն է և որին անվանում են Վրաստանի ստվերային կառավարիչ։

Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Համախմբված քաղաքական ուժերն առաջ են քաշել միասնական պահանջների ցանկ, որոնցից ամենագլխավորն է՝ ընդունել ընտրությունների համամասնական (կուսակցական) համակարգ և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Ինչո՞ւ է կարևոր Վրաստանի համամասնական ընտրական համակարգի համար պայքարը

Ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի մի քանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը չընդունեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը:

Բացի այդ, 2019թ. հունիսին ցույցերը դադարեցրին մեծ հաշվով հենց այն պատճառով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընդառաջեց ցուցարարների պահանջներին և անձամբ խոստացավ հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և ընդունել համամանական (կուսակցական) ընտրակարգ՝ զրոյական ընտրական շեմով:

Հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են 2020թ.:

Ընտրական բարեփոխումների նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 113-ի ձայնը: Սակայն նոյեմբերի 14-ին տեղի ունեցած քվեարկության ընթացում փոփոխությանը կողմ քվեարկեց միայն 101 պատգամավոր: Հիմնականում քվեարկությունից զերծ մնացին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:

Նույն օրը ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիսները հայտարարեցին անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին, վրանային ճամբար խփեցին Ռութավելի պողոտայում և հրաժարվեցին հեռանալ, մինչև իրենց պահանջները չբավարարեն:

Նոյեմբերի 17-ին միավորված ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության նոր ակցիա և կոչ արեց շրջափակել խորհրդարանը:

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդները կողպեքներ են կախել Վրաստանի խորհրդարանի դարպասների վրա:

Մի քանի հազար ակտիվիստներ հավաքվել են շենքի դիմաց և դրա շրջակայքում՝ փորձելով խորհրդարանի շենք չթողնել պատգամավորներին այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները:

«Այս շենքը մեռած է», – ասել է Թբիլիսիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան՝ դիմելով Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներին:

 

«Մենք չենք հեռանա և կշարունակենք խորհրդարանի շրջափակումը, քանի որ այս մարմինը սպառել է իր գործառույթը: Այս գիշերը ցույց կտա՝ ինչի ենք մենք ընդունակ», – ցույցի ժամանակ հայտարարել է նախկին իշխող «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն, որը 2018թ. աշնանը տեղի ունեցած ընտրություններում Վրաստանի գործող նախագահի հիմնական մրցակիցն էր:

Նա կոչ է արել ակցիայի մասնակիցներին օգտագործել «սահմանադրությամբ և օրենսդրությամբ չարգելված ծայրահեղական ամբողջ գործիքակազմը՝ Վրաստանը քաղաքացիներին վերադարձնելու համար»:

«Չփորձեք ամեն ինչում մեղադրել միայն [իշխող կուսակցության առաջնորդ] Բիձինա Իվանիշվիլիին. դուք բոլորդ՝ պատգամավորները և կառավարությունը, իշխող կուսակցության անդամները, պատասխանատվություն եք կրում կատարվածի համար, առնվազն բարոյական պատասխանատվություն», – հայտարարել է Վաշաձեն:

Լուսանկարը՝ Գիոգի Բազաևի, JAMnews

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 17-ին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: ՆԳՆ-ն հայտնել է, որ «կապահովի քաղաքացիների խոսքի ազատությունը և անվտանգությունը ցույցերի և հավաքների ժամանակ», բայց զգուշացրել է օրենքին հետևելու անհրաժեշտության մասին:

«Ցանկացած խախտումներ, այդ թվում շենքի վրա գրոհ կամ ոստիկանության աշխատանքների խոչընդոտում, անմիջապես կկանխվի»,- հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն:

«Փիրվելի» հեռուստաալիքի ուղիղ ռեպորտաժը դեպքի վայրից

Ցույցի ժամանակ հանդես եկող ընդդիմության առաջնորդներն ընդգծում են, որ սա խաղաղ ակցիա է, և կոչ են անում ոստիկանությանը թույլ չտալ 2019թ. ամռան իրադարձությունների կրկնությունը:

Հունիսին խորհրդարանի դիմաց ընթանում էին բազմահազարանոց ցույցեր, որոնք ցրելու համար օգտագործվեց գազ և ռետինե փամփուշտներ, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, մի քանիսը զրկվեցին աչքից:

Ցույցի մասնակիցների բոլոր պահանջները

Նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն միավորված 20 քաղաքական ուժերի պահանջները ձևակերպել է հետևյալ կետերով.

• «քրեական կառավարության» հրաժարական,

• համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացում,

• հունիսի 20-21-ը «Գավրիլովի գիշերից» հետո ձերբակալված քաղբանտարկյալների ազատ արձակում,

• կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման նոր կանոններ

• բժիշկ Վաժա Գապրինդաշվիլիի ազատ արձակում Ցխինվալի բանտից:

Թբիլիսիում հայտնի բժիշկ Վազա Գապրինդաշվիլին ձերբակալվել է ռուս զինծառայողների կողմից վրաց-օսական հակամարտության գոտում: Նոյեմբերի 15-ին նրան դատապարտել են երկու ամսվա նախնական կալանքի Ցխինվալի մեկուսարանում՝ օսական կողմի վերահսկման տակ գտնվում տարածքում:

Ինչպես թբիլիսցի բժիշկը գնաց հիվանդին փրկելու հակամարտության գոտի և դարձավ բանտարկյալ


Կարդալ ավելին JAMnews-ում