Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետը կատարում է «քաղաքի գիշերային մշակութային կյանքն աշխուժացնելու» իր նախընտրական խոստումը" />

Թբիլիսիում կսկսեն գիշերային ավտոբուսներ երթևեկել

Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետը կատարում է «քաղաքի գիշերային մշակութային կյանքն աշխուժացնելու» իր նախընտրական խոստումը

REUTERS/Դավիթ Մձինարիշվիլի

Գիշերային ավտոբուսները կսկսեն երթևեկել Թբիլիսիի փողոցներով այսօրվանից: Այս մասին հաղորդել են Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Իշխանությունների նոր նախաձեռնությունը մշակվել է Թբիլիսիի «գիշերային էկոնոմիկայի» զարգացման համար: Այժմ մունիցիպալ ավտոբուսները կսկսեն ուղևորներին սպասարկել ուրբաթ և շաբաթ գիշերները, գրում է Նովոստի-Գրուզիան:

Առաջին փուլում №222 ավտոբուսը երթևեկելու է կեսգիշերից մինչև տեղական ժամանակով առավոտյան ժամը 06:00-ը: Դրա երթուղին սկսվում է մետրոյի «Ահմեթելիի թատրոն» կայարանից մինչև «Վարքեթիլի» կայարան:

«Սա պիլոտային նախագիծ է, և եթե այն արդարացվի, ապա մեկ ամսից անպայման այլ երթուղիներ կավելացնենք: Գիշերային ավտոբուսը կարևոր և հարմար կլինի ոչ միայն զբոսաշրջիկների, այլ նաև այն անձանց համար, որոնք ստիպված են աշխատել և տեղաշարժվել գիշերային ժամերին»,հայտարարել է քաղաքապետի տեղակալ Սոֆյա Խունցարիան:

Ըստ «Գիշերային էկոնոմիկայի զարգացում» նախագծի ղեկավար Սերգի Գվարջալաձեի՝ №222 երթուղին ներառում է գիշերային ժամերին քաղաքի առավել ակտիվ վայրերը:

«Նշված ավտոբուսի միջոցով միմյանց միջև կկապվեն քաղաքի երկու ամենախիտ բնակեցված վայրերը՝ Գլդանին ու Վարքեթիլին: Երթուղին ներառում է քաղաքի մշակութային կենտրոնները, որտեղ ամենամեծ ակտիվությունը լինում է ուրբաթ և շաբաթ օրերին: Դա, այդ թվում, Աբանոտուբանին է, Աղմաշենեբելի նորացված պողոտան»,նշել է նա:

Գվարջալաձեն նշել է, որ մինչև ընթացիկ տարվա վերջ քաղաքապետարանը որոշակիորեն կկարողանա առանձնացնել, թե տրասնպորտի որ տեսակն է անհրաժեշտ քաղաքին գիշերային ժամերին:

Պիլոտային երթուղով երթևեկելու են MAN մակնիշի ավտոբուսներ մեկ ժամ ինտերվալով: Սակագինը ստանդարտ կլինի՝ 50 թեթրի (մոտ 0,19 դոլար): Կգործեն նաև արտոնյալ սակագներ:

Ինչպես նաև կայքում՝: Թբլիսիի «գիշերային էկոնոմիկան»

Գիշերային ավտոբուսի առաջին ուղևորներին հաճելի անակնկալ է սպասվում. ավտոբուսում նրանց կնվիրեն վրացի և արտասահմանյան հեղինակների գրքեր:

Գիշերային Թբիլիսիի զարգացումը Կալաձեի նախընտրական խոստումներից մեկն է: Քաղաքապետը կարծում է, որ գիշերային մշակութային կյանքի ակտիվացումը կնպաստի մայրաքաղաքի եկամուտների ավելացմանը:


Կարդալ ավելին JAMnews-ում