Facebook-ում հրապարակվել են ռասիսետական գործողության ապացույցները " />

Թբիլիսիում ծեծի են ենթարկել սևամորթ ուսանողների

Facebook-ում հրապարակվել են ռասիսետական գործողության ապացույցները

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել Թբիլիսիի Դիգոմսկի զանգվածում մի քանի սևամորթ ուսանողների ծեծի ենթարկելու փաստով:

Netgazeti.ge պարբերականի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 8-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Բելիաշվիլի փողոցում: Մի քանի սևամորթ երիտասարդներ ֆուտբոլ խաղալիս են եղել մարզահրապարակում: Խաղը սկսվելուց մոտ 2 ժամ հետո նրանց մի քանի մարդ է մոտեցել:

Հենց սկզբից նրանք թշնամական են տրամադրված եղել, զրույցում օգտագործել են ոչ նորմատիվ բառապաշար, սպառնացել իրենց հետ բերած մահակներով և աֆրիկացիներին վտարել են մարզահրապարակից:

Բելիաշվիլի փողոցում տեղի ունեցածը սևամորթ ուսանողներից մեկը նկարահանել է և տեղադրել Facebook-ում: Կադրերում երևում է՝ ինչպես են նա և իր ընկերները փախչելով փրկվում հաշվեհարդարից:

Ուսանողները ոստիկանություն են կանչել և նրանց ցույց տվել տեսագրված ապացույցը

«Իրավապահ մարմինների աշխատակիցները խորհուրդ են տվել մոռանալ կատարվածը և հարձակվողներին»,- ուսանողներից մեկի խոսքերն է մեջբերում netgazeti.ge –ն:

«Մեզ վիրավորած վրացիներից ոչ մեկը չի ձերբակալվել: Ոստիկանությունը նրանցից չի պահանջում անգամ ներողություն խնդրել՝ ինչ տեսքով էլ դա լինը: Ընդհանրապես ոչինչ: Ինչու՞: Եթե իրավիճակը շրջենք, եթե սևամորթները վիրավորեին վրացիներին, ոստիկանությունը նույնկե՞րպ կվերաբերեր իրավիճակին, թե՞ այլ կերպ: Ներողություն երկարաբանության համար, բայց մենք կպայքարենք ռասիզմի դեմ: 21-րդ դարու՞մ: Ուղեղի մեջ չի տեղավորվում: Սրան պետք է վերջ տրվի»,- netgazeti.ge-ին ասել է Թբիլիսիի New Vision University-ի ուսանող Բենիթը:

Ուսանողները մտավախություն ունեն, որ պատմությունը դեռ չի ավարտվել: Այն բանից հետո, երբ Facebook-ում տեղադրվել է կատարվածի տեսագրությունը, նրանց դեմ ագրեսիայի նոր ալիք է բարձրացել. սոցցանցի վրացական սեգմենտի օգտատերերը աֆրիկացիների դեմ նոր սպառնալիքներ և ռասիստական ուղերձներ են հնչեցրել:

Քրեական գործը հարուցվել է 126-րդ հոդվածով, որը ենթադրում է «բռնություն», հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից:

Չնայած ուսանողների այն հայտարարություններին, որ իրենց նկատմամբ հաշվեհարդարը պայմանավորված է բացառապես իրենց մաշկի գույնով, իսկ դա լավ երևում է նաև տեսագրության մեջ, ներքին գործերի նախարարությունը գործը չի հարուցել ՔրՕր 142-րդ հոդվաղով, որը ենթադրում է ռասսայական խտրականություն:

Լուսանկարը՝ Գրիգորի Վալիշվիլիի

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում