Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված ակցիային հարձակվել են հռետորի վրա" />

Մայիսի 17-ը Թբիլիսիում. հոմոֆոբիայի դեմ պայքար, Ընտանիքի օր և բռնություն՝ հակահոմոֆոբիայի ակցիային

Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան նվիրված ակցիային հարձակվել են հռետորի վրա

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը Վրաստանում լարված մթնոլորտում անցավ: Մի կողմից, պատրիարքարանը, հավատացյալները, նեոնացիստները և ուլտրաազգայնական խմբավորումները, մի քանի հազար մարդ նշում էր Ընտանիքի օրը: Մյուս կողմից, ԼԳԲՏ-ակտիվիստները սկզբում չեղարկեցին «Իմաստավորենք մայիսի 17-ը» պլանավորված ակցիան, սակայն ավելի ուշ ոչ մեծ «պարտիզանական» խումբն այնուամենայնիվ կարողացավ նշել Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը:

Այդ երկու միջոցառումները մեկ զգալի տարբերություն ունեին: Պատրիարքարանի կազմակերպած երթի մասնակիցներն ազատ տեղաշարժվում էին Թբիլիսիի փողոցներում, իսկ ԼԳԲՏ-ակտիվիստներն իրենց գլխավոր ակցիան անցկացրին ոստիկանության ուժեղացված պահպանության պայմաններում, և ակցիայի մասնակիցների մի մասը դրա անցկացման վայր էր հասել հատուկ տրամադրված տրանսպորտով: Նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով նույնիսկ փակվել էր մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանը:

Ոստիկանությունը պահպանում էր մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի աստիճանավանդակը

Չնայած անվտանգության ուժեղացված միջոցներին՝ հակահոմոֆոբ ակցիայի հռետորներից մեկի հանդեպ այնուամենայնիվ բռնություն կիրառվեց: Ելույթի ժամանակ նրա մոտ ցատկեց մի երիտասարդ, մի քանի անգամ հարվածեց և փախավ: Ոստիկանություն ձերբակալեց խուլիգանին:

თავდასხმა აქციაზე არა ჰომოფობიას

თავდასხმა აქციაზე არა ჰომოფობიას – აქციაზე არა ჰომოფობიას ერთ-ერთ სიტყვით გამომსვლელს თავს ახალგაზრდა კაცი დაესხა, რომელიც შემთხვევის ადგილიდან გაქცევას ცდილობდა. ის პოლიციამ დააკავა. უფრო ვრცლად – tbl.ge/2xgr

Posted by ტაბულა • Tabula on 2018 წლის 17 მაისი, ხუთშაბათი

Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ ակցիա

«Ո՛չ հոմոֆոբիային, տրանսֆոբիային և ֆաշիզմին» կարգախոսով ակցիան պետկանցելյարիայի մոտ անցկացվեց երեկոյան: Պետկանցելյարիա տանող բոլոր անցումները ոստիկանությունն այնպես էլ փակել, որ ակցիային լրագրողներից բացի օտար մարդիկ չլինեին:

Իսկ մինչ այդ, ԼԳԲՏ-ակտիվիստների ոչ մեծ «պարտիզանական» խմբեր հաջողացրել էին մինի-ակցիաներ անցկացնել առողջապահության, արդարադատության, կրթության, ներքին գործերի նախարարությունների և փրկարար ծառայության դիմաց: Նրանք կիսվում էին իրենց խնդիրներով և կոչ անում այդ գերատեսչություններին հստակ գործողություններ ձեռնարկել:

Վրաստանում համապատասխան բժշկական սպասարկում չկա, ինչն անօգնական է դարձնում տրանսգենդերներին նրանց համար վտանգավոր պրոցեդուրաների հանդեպ:

Վրաստանում ապրող տրանսգենդերները չեն կարողանում հասնել իրենց համար ամենակարևորին՝ ճանաչման:

ԼԳԲՏ-ներկայացուցիչները հոմոֆոբ քաղաքական և ոստիկանական ռեժիմի զոհ են: Նրանք կոչ են անում ՆԳՆ-ին դաժանությամբ թելադրված հանցագործությունների դեմ արդյունավետ քաղաքականություն կիրառել: Ակտիվիստների խոսքով՝ ոստիկանները հենց իրենք են խրախուսում հոմոֆոբ տրամադրություններ:

Ակցիայի մասնակիցները  կոչ արեցին Վրաստանի խորհրդարանին և մարդու իրավունքների պաշտպանին արդյունավետ խորհրդարանական վերահսկում իրականացնել դաժանությամբ պայմանավորված հանցագործությունների, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից լիազորությունների գերազանցման հանդեպ:

Ակցիայի մասնակիցները կոչ արեցին խորհրդարանին ազատել Սոֆիո Կիլաձեին մարդու իրավունքների խորհրդարանական կոմիտեի նախագահի պաշտոնից:

Ակցիայի մասնակիցները կոչ արեցին կրթության նախարարությանը միջոցներ ձեռնարկել դպրոցները հոմոֆոբ բուլինգից մաքրելու համար:

«Մենք ուզում ենք, որ դպրոցներն անվտանգ լինեն բոլորի համար: Դպրոցները, որտեղ բոլոր երեխաները միանման հնարավորություններ կունենան՝ անկախ նույնականությունից, և որ նրանք բոլորն իրենց պաշտպանված զգան: Դպրոցները, որոնցում մեծերի աջակցության կարիքն ունեցող երեխաները կստանան նրանց ըմբռնումը: Դպրոցներ, որտեղ կգործի հոմոֆոբ բուլինգն արմատախիլ անելու ռազմավարություն: Դպրոցներ, որտեղ կդադարեցվի հոմոֆոբ բուլինգը, և այդ խնդիրն առաջնահերթ կհամարվի»,  — ասված է ԼԳԲՏ-ակտիվիստների ուղերձում:

Պատրիարքարանը Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրվան հակադրեց Ընտանիքի օրը

Առավոտյան Թբիլիսիում կայացավ պատրիարքարանի կազմակերպած երթը Վարդերի հրապարակից մինչև Սուրբ Երրորդություն եկեղեցի: Զուգահեռ մի քանի եկեղեցիներում անցկացվեց սիրահար զույգերի պսակադրության զանգվածային արարողություն: Խաչերով, սրբապատկերներով և ընտանեկան արժեքների առաջնահերթության մասին կարգախոսներով երթին մի քանի հազար մարդ էր մասնակցում: Նրանց թվում կային անձինք, որոնք ԼԳԲՏ համայնքի հանդեպ առանձնահատուկ ագրեսիվ վերաբերմունքով էին աչքի ընկնում և պահանջում էին ԼԳԲՏ պրոպագանդայի արգելում: Խաղաղ երթից հետո դրա մասնակիցների մի մասն, այդ թվում՝ մի քանի հոգևորական, հավաքվեցին խորհրդարանի շենքից ոչ հեռու մի վայրում:

Նրանցից մեկը՝ սարկավագ Էլիզբարը, հավատացյալներին ուղղված իր խոսքում հայտարարեց, որ «Ռուսթավելիի պողոտան այսօր զբաղեցված է ուղղափառների կողմից, և ոչ մի գեյեր չեն հանդգնի այստեղ ինչ-որ բան անցկացնել… ուղղափառության հաղթանակի այս օրը»:

ԼԳԲՏ համայնքը մայիսի 16-ին  մասշտաբային ակցիաների չեղարկման մասին հայտարարություն տարածեց

Մայիսի 16-ին ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները որոշում կայացրին չանցկացնել «Իմաստավորենք մայիսի 17-ը» պլանավորված մասշտաբային ակցիան: Նրանց խոսքով՝ նեոնացիստական և ուլտրաազգայնական խմբավորումների հետ դիմակայության վտանգ կար, որոնք սպառնում էին ձախողել ակցիան:

ԼԳԲՏ-ակտիվիստները հայտարարեցին, որ ֆաշիստական խմբավորումների ուժեղացումը պետության անփույթ և անպատասխանատու սոցիալական քաղաքականության արդյունք է, և կոչ արեցին իշխանություններին պատասխանատվություն դրսևորել: Այդ խմբերի ակտիվությունը հակահոմոֆոբ ակցիայի կազմակերպիչները կապում են պատրիարքարանի և ռուսական հատուկ ծառայությունների աջակցության հետ:

Այն բանից հետո, երբ ԼԳԲՏ ակտիվիստներն իրենց ակցիայի չեղարկման մասին հայտարարությամբ հանդես եկան, Ռուսթավելիի պողոտայում պլանավորված իրենց երթի չեղարկման մասին հայտարարեց  «Վրացական երթ» նեոնացիստական խմբավորումը: Իրենց որոշումը կազմակերպության առաջնորդները բացատրեցին հակահոմոֆոբ ակցիայի անցկացումից ԼԳԲՏ ակտիվիստների հրաժարվելով:

Ինչպես է Վրաստանում անցկացվել մայիսի 17-ը

Մայիսի 17-ին՝ Հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, Թբիլիսիում ամեն տարի ծանր իրավիճակ է ստեղծվում: Նախապատմությունը հետևյալն է:

2012թ-ին դիմակայություն տեղի ունեցավ իրենց ակցիան անցկացնելու փորձ անող ԼԳԲՏ-ակտիվիստների և հոգևոր անձնանց միջև: ԼԳԲՏ երթը Ռուսթավելիի պողոտաում արգելափակվեց Ծնողների ուղղափառ միության և Վախթանգ Գորգասալիի միության ներկայացուցիչների կողմից: Դիմակայության մասնակիցներին սկսեցին միանալ պատահական անցորդներ: Բախումներ տեղի ունեցան: ԼԳԲՏ մի քանի ակտիվիստի ձերբակալեցին:

2013թ-ին պաստառներով և փուչիկներով մի խումբ երիտասարդներ փորձեցին ակցիա անցկացնել Թբիլիսիի կենտրոնում՝ կոչ անելով քաղաքացիներին հանդուրժող լինել սեռական այլ կողմնորոշում ունեցող մարդկանց հանդեպ: Ուղղափառ եկեղեցու հետևորդները միանգամից հակաակցիա անցկացրին: Հոմոֆոբիայի դեմ ակցիայի հարյուրավոր մասնակիցներին ոստիկանությունը դժվարությամբ փրկեց կրոնական մոլեռանդներից և նեոազգայնական խմբավորումներից: Ավտոբուսների վրա, որոնցով ոստիկանները դուրս էին բերում ԼԳԲՏ-ակտիվիստներին, քարեր էին նետվում։

2014թ-ի մայիսի սկզբին Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը մայիսի 17-ը հայտարարեց Ընտանիքի սրբության օր: Դրանից հետո յուրաքանչյուր տարի Ռուսթավելիի պողոտայում հավատացյալների երթ և նրանց մասնակցությամբ այլ միջոցառումներ են անցկացվում:

Ինստալյացիա Թբիլիսիի Պուշկինի պուրակում «Չերևացողների բողոք» անվանումով, որն ԼԳԲՏ ակտիվիստներն արել էին 2014թ-ին՝ հիշեցնելու համար այլ սեռական կողմնորոշում ունեցող և նրանց իրավունքների համար պայքարող մարդկանց մասին:

2015թ-ին մի խումբ ակտիվիստներ փորձում էին նշել Հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը: Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար դրա անցկացման վայր տանող փողոցները ոստիկանությունն արգելափակեց, դրա մասնակիցները պետք է նախնական գրանցում անցնեին: Ամեն դեպքում ակցիայի անցկացման վայրում դրա մասնակիցների տարհանման նպատակով 20 ավտոբուս էր բերվել:

2016թ-ին Թբիլիսիի կենտրոնում անցկացվեց «Ընտանիքի կոնգրես»: ԼԳԲՏ-ակտիվիստները  միջոցառման անցկացման վայր բերեցին ծիածանի գույներով ներկված աթոռ: Ոստիկանությունը միանգամից ստիպեց նրանց տանել բողոքի այդ ատրիբուտը (բախումների ժամանակ ԼԳԲՏ-ակտիվիստների վրա քահանաներ հարձակվեցին, որոնք «զինված էին» փայտյա աթոռով) և զգուշացման մասին ակտ կազմեց: Որոշ ժամանակ անց այդ նույն վայրում Ընտանիքի սրբության օրը նշելու էին հավաքվել հոգևորականներ: Ռուսթավելիի պողոտայում սրբապատկերներով և աղոթքներով երթ կազմակերպվեց:

2017թ-ին ԼԳԲՏ-ակտիվիստները կարողացան ակցիա անցկացնել պետկանցելյարիայի շենքի մոտ: Այն տևեց ընդամենը մեկ ժամ: Միջոցառման վայր նախապես գրանցված ակտիվիստներին հատուկ ավտոբուսներով բերում էին ոստիկանները զարտուղի ճանապարհներով: Մի քանի տասնյակ մետրի վրա՝ Ռուսթավելիի պողոտայում, հոգևորականները կրկին նշում էին Ընտանիքի օրը:

2018թ-ին ազգայնական խմբավորումները զգուշացրին, որ մայիսի 17-ին հոմոֆոբիայի դեմ պայքարին նվիրված ոչ մի ակցիա թույլ չեն տալու: «Մենք պահանջում ենք, որպեսզի մայիսի 17-ին նշվի միայն Ընտանիքի օրը», – հայտարարեց «Վրացական երթի» առաջնորդներից մեկը՝ Սանդրո Բրեգաձեն:

 

 

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում