Հատուկջոկատայինը, որը վիրավորվել էր գործողության իրականացման ընթացքում, մահացել է: Իշխանությունները դեռ չեն մեկնաբանում հատուկ գործողության արդյունքները" />

Թբիլիսիում ենթադրյալ ահաբեկիչների դեմ հատուկ գործողությունն ավարտված է

Հատուկջոկատայինը, որը վիրավորվել էր գործողության իրականացման ընթացքում, մահացել է: Իշխանությունները դեռ չեն մեկնաբանում հատուկ գործողության արդյունքները

REUTERS/Irakli Gedenidze

17:20

Թբիլիսիում անցակցվող հակաահաբեկչական հատուկ գործողությունն ավարտվեց: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հաստատել է գործողության ավարտը: Սակայն հատուկ գործողության արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն դեռրս չկա: Լրագրողները հաղորդում են, որ ռազմական տեխնիկան և հատուկ գրոհայինները հեռանում են դեպքի վայրից:

Հակաահաբեկչական գործողության ընթացքում վիրավորված զինծառայողը մահացել է: Դա հաստատել է Ինգորոկվաի անվան բժշկական կետրոնի բժիշկը: Հատուկջոկատայինը վիրավորվել էր այսօր առավոտյայն փոխհրաձգության ընթացքում:

Բացի դրանից, ըստ «Ռուսթավի-2» հեռուստատեսության տեղեկատվության, դեպքի վայրից քիչ առաջ երկու շտապ օգնության մեքենա հեռացան, ենթադրավում է, որ դրանք վիրավորների էին տեղափոխում հիվանդանոց: Պաշտոնապես դեռևս չի հաստատված հատուկ գործողության արդյունքում նոր վիրավորների կամ զոհերի առկայության փաստը:

Զրահապատ մեքենաների և նռնականետերի օգտագործմամբ իրականացված գրոհի հետևանքով շենքում հրդեհ է բռնկվել, հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը:

14:50

Վրաստանի Պանկիսի կիրճում (տարածաշրջան, որտեղ բնակվում են չեչեն-կիստինցիները), ոստիկանական բաժանմունքում հարցաքննության է ենթարկվում Գաբրիել Սալոսի պողոտայի վրա գտնվող բնակարանի սեփականատերը: Նրա բնակարանում են այժմ գտնվում անձինք, որոնք կասկածվում են ահաբեկչական կազմակերպութույունների հետ կապ ունենալու մեջ: Այս մասին հաղորդում է վրացական Ինտերպրեսնյուս լրատվական գործակալությունը: Այս պահին բնակարանը գրոհում են հատուկ նշանակության ուժերը:

Գործակալության հաղորդմամբ, Դուիսի գյուղի բնակիչ Ասլան Ժաբրալոևը մի քանի ամիս առաջ վարձակալության է հանձնել իր մոր՝ Թինա Գաուրգաշվիլիի թբիլիսյան բնակարանը: Ինքն էլ աշխատում է Ախմետա քաղաքում, բենզալցակայանում:

Թինա Գաուրգաշվիլին ծնվել է Ախմետայի շրջանի Դուիսի գյուղում: Եվ արդեն մի քանի տարի է, ինչ ապրում է Ավստրիայում:

Դեռևս պարզ չէ, թե ինչ հարաբաերությունների մեջ է տան տերը կասկածյալների հետ, նա դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել իրավիճակը:

14:00

Թբիլիսիի Իսանի թաղամասում, որտեղ արդեն մի քանի ժամ է՝ շարունակվում է հատուկ գործողությունը բազմահարկ շենքերից մեկում գտնվող կասկածյալներին ձերբակալելեու ուղղությամբ, հատուկ նշանակության ջոկատը սկսել է շենքի գրոհը: Ինտերպրեսնյուզ գործակալության թղթակիցը դեպքի վայրից փոխանցում է, որ հատուկջոկատայինները փորձում են ներխուժել այն բնակարան, որտեղ գտնվում են կասկածյալները, սակայն վերջիններս դիմադրություն են ցուցաբերում, պատուհանից նռնակներ են նետում:

Շենքը շրջապատված է հատուկջոկատայիններով, փոխհրաձգություն է ընթանում:

ՊԱԾ մեկնաբանությունը. մեկ մարդ ձերբակալվել է:

Ինչպես հայտարարել է Վրաստանի Պետանվտանության ծառայության ներկայացուցիչը, ձերբակալվել է կասկածյալներից մեկը, գործողություն է ընթանում մնացածներին ձերբակալելու ուղղությամբ: Կասկածյալները Վրաստանի քաղաքացիներ չեն և ենթադրաբար ահաբեկչական կազմակերպության անդամներ են:

Գործողությունը սկսելուց առաջ հատուկջոկատայինները նրանց հետ բանակցություններ են սկսել և առաջարկել հանձնվել, ի պատասխան կասկածյալները կրակ են բացել, արդյունքում՝ մեկ հատուկջոկատային վիրավորված է:

Պետանվտանության ծառայության ներկայացուցչի խոսքով՝ «միջոցառումներ են իրականացվում կասկածյալների հստակ նույնականացման ուղղությամբ»:

Նա հաղորդել է նաև, որ իրավապահները տարհանել են այն շենքի բնակիչներին, որտեղ գտնվում են զինված խմբի անդամներն, ինչպես նաև հարակից շենքերի բնակիչներին: Պետանվտանության ծառայությունը կոչ է արել քաղաքացիներին չմոտենալ տարածքին, որտեղ գործողությունն է ընթանում:

Հատուկ գործողությունը սկսվել է ուշ գիշերը

Այսօր առավոտյան գործողության անցկացման վայրում զրահատեխնիկա և հատուկ նշանակության ծառայության լրացուցիչ ուժեր են հայտնվել:

Հատուկ գործողությունը սկսվել է ուշ գիշերը: Այն անցկացնում է Վրաստանի պետանվտանգության ծառայության հակաահաբեկչական դեպարտամենտը:

Գործողության վայրում ողջ գիշեր կրակոցներ և պայթյուններ են լսվել:

Գործողության մեկնարկից առաջ տարհանվել են բազմահարկ շենքի բնակիչները, առավոտյան 11-ին բնակիչներն իրավապահների օգնությամբ սկսել են լքել նաև հարակից շենքերը: Թաղամասում ողջ գիշեր անջատվել էր լույսն ու գազը: Շենքի մի մասն ավերվել է:


Կարդալ ավելին JAMnews-ում