Փոշու ամպը եկել է Թուրքմենստանից՝ Ադրբեջանի տարածքով" />

Թբիլիսին փոշով է ծածկվել. մասնագետներն ասում են, որ դա վտանգավոր չէ

Փոշու ամպը եկել է Թուրքմենստանից՝ Ադրբեջանի տարածքով

Թբիլիսի, 2018թ-ի հուլիսի 27: Լուսանկարը՝ Դավիթ Պիպիայի, JAMnews

Հուլիսի 27-ի առավոտյան Թբիլիսիի բնակիչներն անսովոր երևույթի են ականատես եղել, իսկ սոցցանցերում
սկսել են տարածվել լուսանկարներ, որոնցում երևում է, որ քաղաքը պատվել է մեգով կամ փոշով:

Անսովոր երևույթը քաղաքի բնակչների շրջանում կասկածներ է առաջացել, որ դա մառախուղ է, որի պատճառը
Թբիլիսիի բնապահպանական իրավիճակն է: Ոմանք օգտվեցին առիթից, որպեզի հերթական անգամ
հասարակական տրանսպորտի և մասնավոր մեքենաների արտանետումների վրա խիստ վերահսկողություն
սահմանելու պահանջ ներկայացնեն:

Սակայն ավելի ուշ շրջակա միջավայրի պաշտպանության ազգային գործակալությունից հայտնեցին, որ Թբիլիսիի երկինքը պատված է փոշով, որը հայտնվել է «օդի հարավային տաք հոսանքների և համեմատաբար ավելի սառը հյուսիսային հարավկովկասյան օդի փոխազդեցության հետևանքով»: Եղանակի կարճաժամկետ կանխատեսման գործակալության վարչության պետ Դոդո Գվազավան բացատրեց, որ Թբիլիսին ծածկած տաք օդային զանգվածներն առողջությանը վնաս չեն:

Նմանատիպ փոշու ամպ էր պատել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հուլիսի 26-ին: Ինչպես հաղորդել էր
Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը, փոշով հագեցած օդն Ադրբեջան էր եկել Թուրքմենստանից:

Բաքու, 2018թ-ի հուլիսի 26: Լուսանկարը՝ Vesti.az


Կարդալ ավելին JAMnews-ում