Վայրեր, որոնք անպայման արժե այցելել" />

Թբիլիսիի հինգ ոչ շատ հայտնի տեսարժան վայրերի լուսանկարները

Վայրեր, որոնք անպայման արժե այցելել

Բուսաբանական այգի

Թբիլիսիի բուսաբանական այգին: Լուսանկարը՝ Նիկոլոզ Ուրուշաձեի, JAMnews

Իհարկե, դժվար է Թբիլիսիի բուսաբանական այգին համարել ոչ հայտնի, քանզի այն բավականաչափ զբոսաշրջիկների է գրավում: Սակայն բանն այն է, որ այցելուների մեծ մասը տեսնում է դրա միայն փոքր հատվածը: Այն դեպքում, երբ գողտրիկ անկյունները, որոնց դեռ հասնել է պետք, հարմարավետություն և աննկարագրելի գեղեցկություն են պարունակում, որը ստեղծում են էկզոտիկ բույսերը: Իսկ շնորհիվ լռությանն ու խաղաղությանը՝ մոռանում ես, որ մեծ քաղաքում ես:

Լիսի լիճ

 Լիսի լիճ, Թբիլիսի: Լուսանկարը՝ Նիկոլոզ Ուրուշաձեի, JAMnews

Այս վայրը կենտրոնից բավականին հեռու է, սակայն արժե այնտեղ հասնելու ճանապարհի վրա ժամանակ ծախսել: Այստեղ հիանալի մեծ այգի կա, որտեղ կարելի է պիկնիկ կազմակերպել կամ պարզապես զբոսնել: Հեծանվուղի կա նաև լճի շուրջ՝ հեծանիվների վարձույթով: Լճում կարելի է լողալ, ինչպես նաև նավակ նստել: Այստեղ բնականաբար կան նաև ռեստորաններ՝ դեպի լիճ բացվող հիանալի տեսարաններով: Ձիարշավի սիրահարներին կուրախացնի այն, որ հարևանությամբ նոր ձիարշավարան կա:

Լավագույն տեսարանը դեպի քաղա՞ք

«Բալթիմոր-Թբիլիսի» հյուրանոցը: Լուսանկարը՝ Նիկոլոզ Ուրուշաձեի, JAMnews

Իհարկե, բոլորը գիտեն, որ դեպի Թբիլիսի լավագույն տեսարանը բացվում է Մթածմինդա սարից, ուր կարելի է հասնել ճոպանուղով: Սակայն վերջերս նրա հետ մրացակցում է նոր երկնաքերից՝ «Բալթիմոր-Թբիլիսի» հյուրանոցից բացվող տեսարանը: Այդ շենքի հանդեպ թբիլիսցիների վերաբերմունքը, ճիշտն ասած, միանշանակ չէ: Սակայն անկասկած է, որ «Բալթիմոր-Թբիլիսիի» 31-րդ հարկում տեղակայված բար-ռեստորանից քաղաքի վրա բացվող համայնապատկերը նոր, հետաքրքիր դիտակետ է, որտեղից կարելի է հիանալ քաղաքով:

Bassiani ակումբ

Bassiani ակումբը, Թբիլիսի: Լուսանկարը՝ Bassiani ակումբի արխիվից

«Դինամո»  մարզադաշտի տակ գտնվող ակումբը բացարձակապես անկրկնելի վայր է ակումբային կյանքի սիրահարների համար, ընդ որում՝ ոչ միայն վրացիների: Այս ակուբի մասին գիտեն ազդեցիկ միջազգային պարբերականները: Նկուղային հարկում սարքավորումներով զինված տարածք է երաժշտության, տեսաէֆեկտների, ինստալյացիաների, սեմինարների, դասախոսությունների և վարպետաց դասընթացների համար: Ոմանք այս վայրը համեմատում են Բեռլինի ակումբների հետ: Այստեղ գալիս են լավ էլեկտրոնային երաժշտություն և ազատության մթնոլորտ վայելելու:

Ֆաբրիկա

«Ֆաբրիկա», Թբիլիսի: Լուսանկարը՝ Նիկոլոզ Ուրուշաձեի, JAMnews

Նախկին կարի ֆաբրիկայի բրուտալ շենքը, որը տեղակայված է պատմական շրջաններից մեկում, դարձել է մայրաքաղաքի նոր մշակութային կենտրոնը: Բազմաֆունկցիոնալ արտ-տարածության կենտրոնում, որը բաց է օրը 24 ժամ, հետաքրքիր մշակութային միջոցառումներ են անցկացվում: Ապրել կարելի է հենց այստեղ. նույն շենքում սուպեր-հոսթելը 400 տեղ ունի: Այստեղ բազմաթիվ սրճարաններ, բարեր և խանութներ կան, մի խոսքով, այն ամենն, ինչ գրավում է ստեղծագործ մարդկանց:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում