2018թ-ին Վրաստանի քրեածին իրավիճակը կտրուկ վատթարացել է, և ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրությունը դա հաստատում է" />

Թբիլիսիի մերձակայքում երկու երիտասարդ է դանակահարվել

2018թ-ին Վրաստանի քրեածին իրավիճակը կտրուկ վատթարացել է, և ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրությունը դա հաստատում է

 Ցավկիսիում (Թբիլիսիից ոչ հեռու) երկու երիտասարդների միջև վիճաբանության հետևանքով երկու տղամարդ է սպանվել։

Սպանվածները զարմիկներ են՝ 26-ամյա Լեքսոն և 28-ամյա Դավիթ Պեիկրիշվիլին։ Եվս երկու երիտասարդ վիրավորվել է։ Նրանցից մեկին վիրահատել են։ Բժիշկներն ասում են, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։

Ոստիկանոթյունն արդեն նույնականացրել է ենթադրյալ հանցագործներին, սակայն նրանք դեռ չեն ձերբակալվել։

Հայտնի չէ, թե որն է արյունոտ վիճաբանության պատճառը։

Վերքերը հասցվել են սառը զենքով, տեղացիների խոսքով, ենթադրաբար՝ դանակով։

Ականատեսների խոսքով՝ ենթադրյալ մարդասպանները Ցավկիսի են եկել երեք մեքենայով, և տեղացի չեն։

«Ինչ-որ մեկը մեքենայից իջավ և բոլորին դանակահարեց։ Ասում են, թե մի հոգի է բոլորին դանակահարել», – «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը հայտարարել է վիրավորված երիտասարդներից մեկի հայր Թեմուր Դորեուլին։

Նրա խոսքով՝ Ցավկիսի է եկել անծանոթ մեքենա, որից «ինչ-որ մեկն իջել ու բոլորին հարվածել է դանակով»։

ՆԳՆ-ն հայտնում է, որ հետաքննություն է ընթանում ՔՕ 109-րդ հոդվածի E ենթակետով, որը մի խումբ անձանց կողմից դիտավորյալ սպանություն է ենթադրում՝ ծանրացուցիչ հանգամանքներով։

2018 թ-ին Վրաստանում քրեածին իրավիճակը կտրուկ վատթարացել է, և ՆԳՆ պաշտոնական վիճակագրությունը դա հաստատում է։

ՆԳՆ-ի՝ 2018թ-ի 10 ամսվա ընթացքում գրանցված հանցագործությունների քանակն աճել է 60%-ով։

2018թ-ի 10 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ գրանցվել է    49 057 հանցագործություն, այնինչ 2017թ-ի նույն ժամանակատահտվածում այդ ցուցանիշը կազմում էր 30 659։

Վիճակագրության համաձայն՝ հանցավորության աճին զուգահեռ նվազել է դեպքերի բացահայտման ցուցանիշը։ Եթե 2017 թ-ին ՆԳՆ հետաքննել էր գրանցված հանցագործությունների 53.56%-ն, ապա 2018թ-ին այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 35.29%։


Կարդալ ավելին JAMnews-ում