Տնօրենությունն ու գեղարվեստական ղեկավարը գժտվել են հյուրախաղերի պատճառով" />

Թատերական պառակտում Աբխազիայում

Տնօրենությունն ու գեղարվեստական ղեկավարը գժտվել են հյուրախաղերի պատճառով

Սերգեյ Դեմյանով, JAMnews

Աբխազիայի գլխավոր թատրոնի ղեկավարությունն ու կոլեկտիվը պառակտվել են: Պատճառը թատերախմբի մի մասի մասնակցությունն է Ռուսաստանում անցկացված երկու փառատոններին: Դերասանները գեղարվեստական ղեկավարի գլխավորությամբ այնտեղից պարգևներ են բերել, սակայն տնօրենությունը բնավ ուրախ չի այդպիսի հաջողության համար և հանրապետության կառավարությանը խնդրել է զբաղվել կոլեկտիվի կամայականության հարցով:

Կոնֆլիկտը սկսվել է Վլադիկավկազում կայացած «Բեմ առանց սահմանների» միջազգային թատերական փառատոնի (փետրվարի 20-24) հրավերից: Թատրոննի ղեկավարությունը հայտարարել է, որ փառատոնին պաշտոնապես հրավիրվել է Աբխազիայի Ս. Չանբայի անվան պետական դրամատիկական թատրոնը՝ «Բեռնարդա Ալբայի տունը» ներկայացմամբ, որի բեմադրիչը ռեժիսոր Մադինա Արգունն է: Սակայն, ինչպես պարզվել է, նույնպիսի հրավեր է ստացել նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Վալերի Կովեն, բայց մեկ այլ ներկայացման՝ «Ոստքով»-ի համար, որը բեմադրվել է Կովեի կողմից Մրոժեկի պիեսի հիման վրա:

Թատրոնի տնօրենությունը հայտարարում է, որ կապված «ոչ ստանդարտ իրավիճակի հետ, որը թատրոնում առաջացել է մեկ փառատոնի երկու հրավերի պատճառով» բանը հասել է Աբխազիայի ղեկավարությանը, որը որոշում է կայացրել, որ Չանբայի անվան թատրոնը «Բեմ առանց սահմանների» փառատոնին չի մասնակելու: Փառատոնի համար երկու ներկայացումներից մեկն ընտրել չի հաջողվել անգամ մշակույթի նախարարությունը, և դա կառավարության յուրօրինակ «սողոմոնյան որոշումն» է եղել:

Սակայն գեղարվեստական ղեկավար Վալերի Կովեն հովանավորներ է գտել և թատերախմբի մի մասին ինքնուրույն տարել Վլադիկավկազ: Ավելին, «Ոտքով» ներկայացումը Նալչիկում մասնակցել է մեկ այլ թատերական փառատոնի՝ «Հարավային բեմ» (փետրվարի 24-27):

Տնօրենությունը հայտարարում է, որ այդպիսով «խաթարվել է թատրոնի ներկայացումների և փորձերի պաշտոնական գրաֆիկը»: Թատրոնի ղեկավարությունը դիմել է հանրապետության ղեկավարությանը՝ խնդրելով համապատասխան գնահատական տալ կատարվածին:

Տնօրենությունն ու գեղարվեստական խորհուրդը մեղադրում են Կովեին, որ նա պառակտում է սադրում թատրոնում:

Սակայն հարկ է նշել, որ Վալերի Կովեի բեմադրած ներկայացումը երկու փառատոններին մի քանի մրցանակի է արժանացել, այդ թվում՝ Գրան պրի մրցանակի «Հարավային բեմ» փառատոնին:

Ինքը՝ Կովեն, ոչ մի կերպ չի մեկնաբանում կոնֆլիկտը, նրա փոխարեն դա արել է թատրոնի առաջատար դերասան Քեսոու Խագբան. «Հետխորհրդային տարածքում լավագույն ռեժիսորներից մեկի՝ Վալերի Կովեի մակարդակին թատրոնը բարձրացնելու փոխարեն մենք փորձում ենք Կովեին իջեցել մեր մակարդակին»:

Հրապարակման մեջ տեղ գտած եզրերը, տեղանունները և գաղափարները կարող են չհամընկնել JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews- ն իրեն իրավունք է վերապահում հեռացնել հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, կպարունակեն բռնության կամ սպառնալիքի կոչեր, կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի կլինեն

Կարդալ ավելին JAMnews-ում