Օրն ավարտվում է մարդաշատ հանրահավաքով" />

Թավշյա հեղափոխության վեցերորդ օրվա կարևոր իրադարձությունները

Օրն ավարտվում է մարդաշատ հանրահավաքով

Նյութը պարբերաբար թարմացվում է

22:00, ապրիլի 18

Սկսվեց շարժման մասնակիցների խաղաղ երթը: Մարդիկ անցնում են Երևանի փողոցներով ձեռք ձեռքի տված:

21:50, ապրիլի 18

Ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից երթով շարժվեցին Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայր:

20:48, ապրիլի 18

Հայաստանում «թավշյա հեղափոխություն» իրականացնելու համար շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հրապարակել է մի քանի գործողություն՝

  1. Գյուղերում ու քաղաքներում բնակվող քաղաքացիները պետք է դիմեն իրենց շրջանների ղեկավարներին, որպեսզի նրանք հանդես գան «թավշյա հեղափոխության» աջակցության մասին կոչերով: «Գնացեք գյուղապետարաններ, «բռնեք» ավագանու անդամներին, պահանջեք նրանցից, որ հանդես գան այս համաժողովրդական շարժմանն աջակցելու մասին հայտարարությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
  2. Պետական բոլոր մարմիններում սկսել հարյուրավոր քաղաքացիների նստացույցեր: «Որպես քաղաքացի մուտք գործեք նախարարությունների շենքերի ներսը ու պաշտոնյաների աշխատասենյակներում սկսեք նստացույց, որ նրանց համար նստելու տեղ չլինի: Պետք է այնպես անենք, որ նստելու տեղ չունենա անգամ Սերժ Սարգսյանը»,- ասաց նա:
  3. Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է դադարեն «պաշտպանել» պետական կառույցների շենքերը քաղաքացիներից:
  4. Դպրոցականները պետք է «հանեն շպրտեն» իրենց ուսումնական հաստատություններում փակցված Սերժ Սարգսյանի լուսանկարները:

Պատգամավորն ասաց, որ շարունակվելու են նաև այս օրերին իրականացվող գործողությունները՝ փողոցների փակումն ու կառավարական շենքերի շրջափակումը:

«Վաղը Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստն է (շենքը գտնվում է Հանրապետության հրապարակում, որտեղ ընթանում է հանրահավաքը): Մենք նրա համար անակնկալ ենք պատրաստել»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:

19:42, ապրիլի 18

Հանրապետության հրապարակում մեկնարկել է բազմամարդ հանրահավաք. մասնակիցների թիվը չի զիջում երեկվա հանրահավաքի մասնակիցների թվին:

Հանրահավաք Հանրապետության հրապարակում

Posted by Ջեմնյուզ – JAMnews Armenian on 2018 წლის 18 აპრილი, ოთხშაბათი

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ՀԿ-ն անօդաչու թռչող սարքից արված լուսանկարների միջոցով հաշվարկել է, թե որքան մարդ է մասնակցել նախորդ հանրահավաքներին:

Ըստ այդմ՝
Ապրիլի 13, ժամը 19։30-ի դրությամբ, Ազատության հրպ. – 40500 մարդ
Ապրիլի 14, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ. – 3000 մարդ
Ապրիլի 15, ժամը 19։30-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ. – 1900 մարդ
Ապրիլի 16, ժամը 14։00-ի դրությամբ, Ֆրանսիայի հրպ. – 3000 մարդ
Ապրիլի 17, ժամը 20։20-ի դրությամբ, Հանրապետության հրպ. – 33.000-35.000 մարդ:

Ընթացող հանրահավաքի մասնակիցների թիվը կհրապարկվի վաղը:

17:20, ապրիլի 18

Մինչ ակտիվիստները դժգոհում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ, վերջինս արդեն սկսել է ձևավորել նոր կառավարությունը: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է առաջին փոխվարչապետ:

Մյուս երկու փոխվարչապետների պաշտոնում Սերժ Սարգսյանը նշանակել է նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին ու Ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ Արմեն Գևորգյանին: Նշանակումների մասին հրամանագրերը ստորագրել է նորընտրված նախագահ Արմեն Սարգսյանը:

17:10, ապրիլի 18

Ակցիայի մասնակիցները կառավարական շենքերի մոտ են, որտեղ տեղակայված են արտաքին գործերի, մշակույթի, կրթության նախարարությունները: Շարժման առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, կոչ է արել աշխատակիցներին դուրս գալ փողոց և միանալ ակցիային: Ապա Նիկոլ Փաշինյանը 1.30 ժամով քննարկումներ իրականացնելու համար հեռացավ իր համակիրներից:

Սպասելով իրենց առաջնորդին ցուցարարները երգում են հանրապետության հիմնը, հայկական հայտնի երգեր, վանկարկում են՝ «Քայլ արա, մերժիր Սերժին»:

Երեկոյան 19:00-ին հանրապետության գլխավոր հրապարակում տեղի կունենա հերթական հանրահավաքը:

16:10, ապրիլի 18

Բողոքի ակցիան շարունակվում է:

Բերման ենթարկվածների թվում կան անչափահասներ և ուսանողներ: Ծնողներն ու լրագրողները  հավաքվել են ոստիկանության բաժանմունքի մոտ և սպասում են, թե երբ նրանց բաց կթողնեն:

Մի քանիսին հենց նոր ազատ արձակեցին: Նրանցից մեկը՝ պոլիտեխնիական համալսարանի 18-ամյա ուսանողներից է, պատմել է, որ իրեն բերման են ենթարկել այն ժամանակ, երբ ինքը անցնում էր փողոցը, բայց ոստիկանությունը պատճառաբնել է, թե բաժանմունք են տանում փողոցը փակելու համար: Նրան ազատ են արձակել 3 ժամից ու տուգանել են 50.000 դրամի չափով:  Միաժամանակ երիտասարդին տեղեկացրել են, որ որոշումը ենթակա է բողոքարկման:

Նրանք, ովքեր ազատ են արձակվում ոստիկանության բաժնից, ասում են, որ իրենց նկատմամբ բռնություն չի գործադրվել:

15:10, ապրիլի 18 

Շարժման մասնակիցները հասել են քաղաքապետարանի շենքի մոտ և պահանջում են հանդիպում քացաքապետի հետ:

14:05, ապրիլի 18

Վանաձորում և Գյումրիում ևս բողոքի ակցիաներ են սկսվում:

13:02, ապրիլի 18

Այս պահի դրությամբ ոստկանությունը բերման է ենթարկել շարժման 66 մասնակցի: Այս մասին հայտնում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

12:30, ապրիլի 18

Նիկոլ Փաշինյանը, որը գլխավորում է անհնազանդության շարժումն ու երեկ հայտարարել է թավշյա հեղափոխության մեկնարկի մասին, առավոտից ցուցարարների հոծ բազմության հետ քայլում է Երևանի կենտրոնով:

Նստացույց Պետական Համալսարանի մոտ

Posted by Ջեմնյուզ – JAMnews Armenian on 2018 წლის 18 აპრილი, ოთხშაბათი

Ոստիկանությունն առավոտից սկսել է բերման ենթարկել շարժման մասնակիցներին, որոնք փորձում են փողոցներ փակել: Երեկ երեկոյան բազմամարդ հանրահավաքի ժամանակ շարժման առաջնորդը հայտարարել էր, որ շարունակելու են փողոցներ փակել և պարալիզացնել երթևեկությունը: Եվ այսօր առավոտյան 10:00-ից ցուցարարները փորձում են իրագործել դա:

Ոստիկանությունը հայտարարում է, որ պետք է բացի որոշ փողոցների ավտոերթևեկությունը, ինչի պատճառով էլ բերման են ենթարկվում են դրան խոչընդոտող քաղաքացիները:

Փաշինյանն արդեն կարողացել է համոզել ոստիկաններին և թույլտվություն է ստացել, որպեսզի իր գլխավորած հոծ բազմության խաղաղ երթը շարունակվի:

Ոստիկանական պահակախումբը վարչապետի նստավայրի մերձակայքից այսօր դուրս է բերվել, մնացել է միայն մի քանի ոստիկան: Ավելի շատ ոստիկաններ կենտրոնացած են երկրորդական փողոցներում:

Շարժման առաջնորդը խոսափողը ձեռքին մշտապես հիշեցնում է ակցիայի մասնակիցներին.

«Հարգանքով վերաբերվել ոստիկաններին, ոչ մի բռնություն: Մեր պայքարն ուղղված է Սերժ Սարգսյանի դեմ, որը երեկվանից վարչապետ է: Մենք չենք պայքարում ոստիկանների դեմ»:

Փաշինյանը ժամանակ առ ժամանակ կոչ է անում ակցիայի մասնակիցներին հանել հիգիենիկ դիմակները, քանի որ իրենք ոչնչից չպետք է վախենան. ակցիան խաղաղ է, և ոստիկանությունն իրենց հանդեպ հատուկ միջոցներ չի կիրառի: Սակայն լրագրողները հաղորդում են, որ ոստիկանների մոտ հակագազներ են նկատվել, ինչը նշանակում է, որ հատուկ միջոցների կիրառումը չի բացառվում:

Իրավիճակը ցանկացած պահի կարող է սրվել: JAMnews-ը շարունակում է հետևել իրադարձությունների զարգացմանը:

Անհնազանդության շարժման մեկնարկի և վերջին օրերի մասին բոլոր մանրամասները՝ JAMnews-ի նյութերում. 

Հայաստանում բերման են ենթարկվել Սերժ Սարգսյանի «վերարտադրության» դեմ հանդես եկող կուսակցության անդամները

Երևան. ընդդիմությունը շուրջօրյա հանրահավաք է սկսել՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու դեմ

Հայաստանի ընդդիմությունը ներխուժել է Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր

Երևանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ իրականացվող շուրջօրյա ակցիաները. ծրագրվում է վաղն էլ փակել խորհրդարան տանող բոլոր փողոցները

Հայաստանի ոստիկանությունը պահանջում է դադարեցնել անհնազանդության ակցիան

Հայաստանում իշխանության համար պայքարի շոուականացումը

Հայաստանի ընդդիմությունը թավշյա հեղափոխություն է սկսում

Նմանատիպ նյութեր

Երևանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող 122 քաղաքացի բերման է ենթարկվել, ծեծել են լրագրողին

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստան. Ընդդիմադիր շարժման առաջնորդը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ միայն լրագրողների ներկայությամբ

Հայաստանի ընդդիմությունը թավշյա հեղափոխություն է սկսում

Հայաստանի ընդդիմությունը թավշյա հեղափոխություն է սկսում

Հայաստանի ընդդիմությունը ներխուժել է  Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր

Հայաստանի ընդդիմությունը ներխուժել է Հանրային ռադիոյի շենք՝ պահանջելով ուղիղ եթեր

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի իշխանությունների և բողոքի շարժման միջև բանակցությունները կրկին ձախողվեցին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի խորհրդարանը դեմ քվեարկեց վարչապետի համաժողովրդական թեկնածուին

Հայաստանի նորընտիր վարչապետը հանդիպել է Ռուսաստանի նախագահին

Հայաստանի նորընտիր վարչապետը հանդիպել է Ռուսաստանի նախագահին

Հայաստանի ոստիկանությունը պահանջում է դադարեցնել անհնազանդության ակցիան

Հայաստանի ոստիկանությունը պահանջում է դադարեցնել անհնազանդության ակցիան

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ու նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն

Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ու նրա հրաժարականը պահանջող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հայաստանի վարչապետը հրաժարական է տվել

Հայաստանում բերման են ենթարկվել Սերժ Սարգսյանի «վերարտադրության» դեմ հանդես եկող կուսակցության անդամները

Հայաստանում բերման են ենթարկվել Սերժ Սարգսյանի «վերարտադրության» դեմ հանդես եկող կուսակցության անդամները

Հայաստանում իշխանության համար պայքարի շոուականացումը

Հայաստանում իշխանության համար պայքարի շոուականացումը

Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ․ իշխող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել ԱԺ 1/3-րդի կողմից ներկայացրած թեկնածուի օգտին

Մայիսի 8-ին Հայաստանը կունենա վարչապետ․ իշխող մեծամասնությունը որոշել է կողմ քվեարկել ԱԺ 1/3-րդի կողմից ներկայացրած թեկնածուի օգտին

Կարդալ ավելին JAMnews-ում