Նրան աշխատանքից ազատելու օրը ևս մեկ վերելակ է ընկել՝ սպանելով հավաքարարին " />

Ընկնող վերելակներ և կոռուպցիոն սկանդալներ. Բաքվի վերելակների համար պատասխանատու ձեռնարկության նախկին ղեկավարի հանդեպ հետաքննություն է սկսվել

Նրան աշխատանքից ազատելու օրը ևս մեկ վերելակ է ընկել՝ սպանելով հավաքարարին

Աշխատանքից ազատվել է Գուդրաթ Շուքյուրովը՝«Վերելակների վերանորոգում» արտադրական միավորման ղեկավարը, որը պատասխանատու է Բաքվի վերելակների համար: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել մսխման և առանձնակի խոշոր չափի գումար յուրացնելու մեղադրանքով, իսկ նրա գլխավորած կառույցում այժմ ստուգումներ է անցկացնում դատախազության հանձնաժողովը:

Բաքվի բնակիչները վաղուց են դժգոհում «Վերելակների վերանորոգում» ընկերության աշխատանքից. բազմաթիվ բարձրահարկ շենքերի վերելակների վիճակն անմխիթար է: Դրանք հաճախ են փչանում, պարբերաբար վթարներ են լինում, երբեմն էլ՝ մահվան ելքով: Վերջին այդպիսի դեպքը տեղի է ունեցել Շուքյուրովին աշխատանքից ազատելու հետ միաժամանակ. վերելակի խցիկն ընկել է հորանը՝ սպանելով հավաքարարին:

Սակայն դատախազությունը Շուքյուրովով սկսել է հետաքրքրվել մի քանի կոռուպցիոն սկանդալների առնչությամբ, որոնցում նա ներգրավված է: Մասնակվորապես, ամերիկյան United Technologies Corporation ընկերությանը պարտավորեցրել են բազմամիլիոնանոց տուգանք վճարել նրա համար, որ նրա դուստր ընկերությունը՝ OTIS Elevator Co-ն, «Վերելակների վերանորոգում» ընկերությանը կաշառել է Բաքվում պետության հաշվեկշռում գտնվող բնակելի շենքերը վերելակներով ապահովելու արտոնությունն իրեն տալու համար:

Դեռևս անցյալ տարի լրատվամիջոցները սկսեցին գրել այն մասին, որ պաշտոնյան կաշառակեր է: Ընդ որում, դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ նրա դստեր չափազանց շքեղ հարսանիքի մասին:

Սոցցանցերում հավաքարարի մահն ու Շուքյուրովին աշխատանքից ազատելը քննարկվում է որպես մեկ թեմա.

«Նա ինքն ամեն ինչ արեց: Հարսանիքը նրան մատնեց, այն ուշադրություն գրավեց, և սկսեցին նրա գործերը քննել…»:

«Քավության նոխազ են գտել: Չէ՞ որ պարզ է, որ այն շենքերի վերելակները, որտեղ հասարակ մարդիկ են ապրում, շարունակելու են ընկնել: Տասը տարուց նո՞ւյնպես նրա վրա են գցելու»:

«Ափսոս, որ այդ կինը մահացավ»:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում