Որոշումն ընդունել է Գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիան հունվարի 10-ի երեկոյան արտակարգ նիստի ժամանակ՝ զանգվածային ցույցերի ֆոնին" />

Ընդդիմությունն Աբխազիայում հաղթել է․ նախագահը պաշտոնանկ է արվել, նախագահական նոր ընտրություններ են նշանակվելու

Որոշումն ընդունել է Գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիան հունվարի 10-ի երեկոյան արտակարգ նիստի ժամանակ՝ զանգվածային ցույցերի ֆոնին

Աբխազիայի Գերագույն դատարանի վճռաբեկ կոլեգիան արտահերթ նիստի ժամանակ հունվարի 10-ի երեկոյան չեղարկել է Ռաուլ Հաջիմբայի նախագահությունը։

Այժմ Աբխազիայում նոր ընտրություններ են նշանակված։

Դատական նիստը տեղի էր ունենում զանգվածային ցույցերի ֆոնին։

Միացյալ ընդդիմությունը պահանջում էր չեղարկել 2019 թ-ի սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած վերջին նախագահական ընտրությունների արդյունքները։ Այն ժամանակ ոչ մեծ առավելությամբ երկրորդ փուլում հաղթեց գործող նախագահ Ռաուլ Հաջիմբան։

Սակայն ընդդիմությունն այդ հաղթանակն ապօրինի էր համարում։ Հաջիմբան հավաքել էր միայն 47 տոկոս ձայն այն դեպքում, երբ, ըստ օրենքի, անհրաժեշտ էր բոլոր քվեարկածների 50 +1 ձայնը։

Քաղաքական ճնաժամը սկսվել էր հունվարի իննին։ Ընդդիմության շուրջ հազար կողմնակիցներ սկզբից պաշարել էին նախագահական պալատն, այնուհետև՝ ներխուժել ներս։

Ընդդիմադիր «Այթայրա» կուսակցությունը (առաջնորդն ազդեցիկ քաղաքական գործիչ, Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբն է) կոչ է արել նախագահին հրաժարական տալ՝ իրավիճակը լիցքաթափելու համար։

Հունվարի 10-ին ցուցարարներին աջակցություն է հայտնել խորհրդարանը, որը բանաձև է ընդունել՝ առաջարկելով գործող նախագաին հրաժարական տալ։

Նախագահը, որն այս ամբողջ ընթացքում գտնվում էր «պետական ամառանոցում»՝ իր այլընտրանքային նստավայրում, հրաժարվել էր ընդունել այդ առաջարկն ու հայտարարել էր, որ պատրաստ է ընդդիմության հետ երկխոսության։

Սակայն ընդդիմությունը հրաժարվել է երկխոսությունից, ցուցարարները հայտարարել են, որ նախագահականի շենքը չեն լքելու այնքան ժամանակ, քանի դեռ Հաջիմբան հրաժարական չի տվել։

Արդյունքում՝ Գերագույն դատարանն ընդդիմության կողմն է անցել։ Այդ րոպեից նախագահը պաշտոնանկ է արվել։

Այժմ ԿԸՀ-ն պաշտոնապես հայտարարելու է նախագահական նոր ընտրությունների մասին, իսկ խորհրդարանն օր է նշանակելու։

Օրենքի համաձայն՝ ընտրությունները պետք է անցկացվեն ոչ ուշ, քան երեք ամսից։

Դատավճռի հրապարակմանը ներկա էին ընդդիմության ներկայացուցիչները, սակայն դահլիճում չկար մեկն, ով որպես պաշտպան կներկայանար, ԿԸՀ-ին կամ գլխավոր դատախազությանը կներկայացներ։

Հրապարակման եզրերը, տեղանունները, կարծիքներն ու գաղափարները պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրեն իրավունք է վերապահում հեռացնելու հրապարակման այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալից, կհնչեն որպես բռնության կոչեր կամ էթիկապես անընդունելի կլինեն այլ պատճառներով

Կարդալ ավելին JAMnews-ում