Նրան մեղադրում են «ստահոդ լուրերի» տարածման և հակապետական կոչերի համար " />

Ընդդիմադիր կայքի խմբագիրը դատապարտվել է 5,5 տարվա պայմանական ազատազրկման

Նրան մեղադրում են «ստահոդ լուրերի» տարածման և հակապետական կոչերի համար

Bastainfo.com կայքի խմբագիր Մուստաֆա Հաջիբեյլին դատապարտվել է 5,5 տարվա պայմանական ազատազրկման, հաղորդում է «Թուրան» գործակալությունը ։ Նրան մեղավոր են ճանաչել երեք հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, պաշտոնեական կեղծիք և պետության դեմ ուղղված կոչեր։

 

Մուստաֆա Հաջիբեյլին լրագրող է և «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության ակտիվ անդամ, որը գլխավորում է նրա հարազատ եղբայրը։ Bastainfo.com ընդդիմադիր տեղեկատվական պորտալի խմբագիրն է։

Պայմանական ազատազրկման մասին վճիռն ընդունվել է դատարանի կողմից՝ հաշվի առնելով այն, որ Հաջիբեյլին մանսնակցել է ղարաբաղյան պատերազմին և անչափահաս երեխաներ ունի։

Ինչի՞ համար են դատապարտել Մուստաֆա Հաջիբեյլիին

Bastainfo.com-ն ու ևս երեք կայք արգելափակվել էր 2018թ-ի հուլիսին։ Գլխավոր դատախազությունը նրանց դեմ քրեական գործ էր հարուցել ստահոդ լուրերի տարածման մեղարդանքով Գյանջայի քաղաքապետի նկատմամբ մահափորձի լուսաբանման ժամանակ։

• Ավելի մանրամասն՝ Գյանջայի քաղաքապետի նկատմամբ մահափորձի և դրա հետևանքների մասին

• Բլեքաութն Ադրբեջանում․ ինչպե՞ս նման բան տեղի ունեցավ, ո՞վ է մեղավոր և ինչպե՞ս է նա պատժվելու

Սկզբում Մուստաֆա Հաջիբեյլին այդ գործով որպես վկա էր ներգրավված, սակայն նոյեմբերին նրա կարգավիճակը փոխվեց մեղադրյալի։

2017թ-ին Հաջիբեյլիին դատախազությունն արդեն զգուշացրել էր այնպիսի լուրերի հրապարակման հետ կապված, «որոնց բացահայտ տարածումն արգելված է օրենքով»։ Խոսքը գնում է այն նյութերի մասին, որոնք նվիրված էին լրագրող Աֆղան Մուխտարլիին։

Հաջիբեյլիի դիրքորոշումը

Վճռի հրապարակումից առաջ իր վերջին խոսքում Մուստաֆա Հաջիբեյլին իր դեմ քրեական գործն ապօրինի և անհիմն էր անվանել։ Նա աբսուրդ է համարում նաև այն, որ իրեն «պաշտոնատար անձ» են անվանում։

«Ես ոչ միայն պաշտոն չունեմ, այլ նաև աշխատավայր։ Սահմանադրական դատարանը դատախազության հարցման հիման վրա նշել էր պաշտոնատար անձանց ցանկը, և լրագրողները դրանում ներառված չէին», – ասել է խմբագիրը։

Պաշտպանությունը պատրաստվում է բողոքարկել դատավճիռը։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում