Պարսից ծոցի շատ երկրների համար վիզային ռեժիմի պարզեցումը «սնում է» ադրբեջանական զբոսաշրջությունը" />

Էլ ավելի շատ արաբ զբոսաշրջիկ՝ Ադրբեջանում. յուրաքանչյուր հինգերորդը

Պարսից ծոցի շատ երկրների համար վիզային ռեժիմի պարզեցումը «սնում է» ադրբեջանական զբոսաշրջությունը

Ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկ է Ադրբեջան այցելում արաբական երկրներից: Այս մասին իր հաշվետվությունում հաղորդում է Վիճակագրության պետական կոմիտեն: Հաշվետվության համաձայն՝ Ադրբեջան այցելած յուրաքանչյուր հինգերորդ զբոսաշրջիկ Պարսից ծոցի երկրների՝ Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Քաթարի, Օմանի, Իրաքի և ԱՄԷ քաղաքացի է: Դրա բացատրություններից մեկն այն է, որ 2016թ-ին

Ադրբեջանը պարզեցրել է վիզային ռեժիմն այդ երկրների համար: Ընդհանուր առմամբ, արտասահմանցիների ներհոսքն Ադրբեջան 2018թ-ի առաջին կիսամյակում ավելացել է 10.2%-ով 2017թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 2018թ-ի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Ադրբեջան է ժամանել 1,325մլն արտասահմանցի աշխարհի 189 երկրներից:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի բնակիչներին, ապա նրանք նույնպես ավելի հաճախ են սկսել արտասահման մեկնել: Ճիշտ է, այդ ցուցանիշն աճել է միայն 6.3%-ով և կազմել 2019,8 հազար մարդ: Ընդ որում, նրանց մեկ երրորդը Վրաստան է մեկնել:


Կարդալ ավելին JAMnews-ում