Բրիտանացի փորձագետը կարծում է, որ Վրաստանը բավականաչափ աջակցություն չի ստանում" />

Էդվարդ Լուկաս․ Արևմուտքը «կորցնում է» Վրաստանը, այնտեղ ավելի ու ավելի ուժեղ է զգացվում Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը

Բրիտանացի փորձագետը կարծում է, որ Վրաստանը բավականաչափ աջակցություն չի ստանում

Հարցազրույցի ամբողջական տարբերակն՝ ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաալիքի կայքում

Արևմուտքը կորցնում է Վրաստանը, որտեղ ավելի ու ավելի ուժեղ է զգացվում Ռուսաստանի և Չինաստանի ազդեցությունը։ Այս մասին հայտարարել է բրիտանացի փորձագետ, Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ավագ փոխնախագահ Էդվարդ Լուկասն ուկրաինական «Հրոմադսկոյե» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ իրոք կարևոր է Վրաստանն ինտեգրել Արևմուտքի բոլոր պաշտպանական ինստիտուտներ, որքան հնարավոր է շուտ, քանի որ Վրաստանը ձեռքից գնում է․ աճում է Ռուսաստանի, Չինաստանի ազդեցությունը, բևեռացվում է քաղաքական դաշտը, ինստիտուտներն անկում են ապրում, միջազգային միջոցառումներից մեկի ժամանակ բռնի գործողություններ են սկսվել, այդպիսի բան վաղուց չէր եղել [նկատի ունի «Հայրենասերների դաշինք» ռուսամետ կուսակցության և Թբիլիսիում սեպտեմբերի 10-ին տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի մասնակիցների միջև կոնֆլիկտը – JAMnews]», — ասել է Լուկասը։

Այսպիսին է նրա վերաբերմունքը ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության մասին դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի առաջարկին։ Այն է՝ Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածը չկիրառել Վրաստանի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների վրա։

•Ալեքսանդր Վերշբոու․ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության «գերմանական մոդելը» պետք է քննարկվի

Կարծիք․ Վրաստան-ՆԱՏՕ։ Տեղում դոփելու տասը տարի

Նրան հարցրել են նաև, թե արդյոք նման մոտեցումը կարող է կիրառվել Ուկրաինայի նկատմամբ։

«Ինձ անհանգստացնում է այն, որ Վրաստանը փոքր երկիր է առանց (դեպի Արևմուտք) շարժման շարունակման համար բավականաչափ կրիտիկական զանգվածի։ Ուկրաինան, ընդհակառակը, մեծ երկիր է՝ ուժերի արտակարգ ներքին ռեզերվով և միջազգային օգնությամբ, և դուք (Ուկրաինան) կարող եք դա գլուխ բերել ինքնուրույն։ Իսկ Վրաստանը, որի բնակչությունը հինգ միլիոնից պակաս է, իրոք արտաքին աջակցության կարիք ունի, որը նա դեռ չի ստանում ոչ Գերմանիայից, ոչ ԵՄ-ից, ոչ ԱՄՆ-ից, ոչ ոքից», – նշել է փորձագետը։

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի և Վրաստանի անդամակցության հեռանկարը ցանկացած պայմաններում ճիշտ որոշում է և պետք է ողջունվի։ Նա հիշեցրել է, որ ԳԴՀ-ն ՆԱՏՕ-ին անդամակցելու պահին չէր ճանաչում ԳՖՀ-ն, ինչպես և մնացած արևմտյան երկրները, սակայն նրան ընդունեցին դաշինք։

Լուկասը հույս է հայտնել, որ «ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Ռասմուսենը ճիշտ էր»։

«Թեև ես թերահավատորեն եմ վերաբերվում դրան (ՆԱՏՕ-ին Վրաստանի շուտափույթ անդամակցության հեռանկարին), սակայն մենք պետք է աջակցենք Վրաստանին։ Բացի այդ, ես հույս ունեմ, որ իրերի դասավորությունը կփոխվի, երբ իր աշխատանքը սկսի նոր Եվրոպական հանձնաժողովն ու Գերմանիայի նոր կանցլերը․․․ Եվ, հնարավոր է, որ ինչ-որ բան տեղի ունենա ՆԱՏՕ-ի գալիք գագաթաժողովին, որը խոստանում է հաջող լինել։

Այդ պատճառով էլ «հույսը վերջինն է մեռնում»։ Եվ ես հիմա այնքան էլ լավատեսորեն չեմ տրամադրված։ Մենք ապրում ենք Արևմուտքի մեծ երերունության փուլում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին դիսհարմոնիայի ժամանակ։ Եվ այսպիսի ժամանակներում ձեռնտու չէ ծայրամասում գտնվող փոքր երկիր լինելը, որն աջակցության և ուշադրության կարիք ունի», – նշել է Լուկասը։


Կարդալ ավելին JAMnews-ում