Բաքվեցիները քննադատում են նորացված «Յանարդաղը» " />

Զրադաշտական սրբավայրն Ադրբեջանում վերածվել է արգելոցի՝ սրճարանով և ամֆիթատրոնով

Բաքվեցիները քննադատում են նորացված «Յանարդաղը»

Կապիտալ վերակառուցումից հետո Բաքվից ոչ հեռու գտնվող «Յանարդաղ» արգելոցն անճանաչելիության աստիճանի փոխվել է։ Դրա այցելության գները նույնպես փոխվել են և աճել։

Յանարդաղը՝ «վառվող լեռը», անմար բնական կրակ է Բաքվից ոչ հեռու գտնվող բլրի լանջին։ Բնական գազը, որը երկրի մակերես է դուրս գալիս, այրվում է թթվածնի հետ շփումից։ Հնում Յանարդաղը զրադաշտների սրբատեղի է եղել։

• Ե՞րբ է ավարտվելու ադրբեջանական նավթը

• Ֆոտոզբոսանք «ոչ զբոսաշրջային Բաքվում»

• Անհետացած երկաթուղի․ ապոկալիպտիկ լուսանկարներ և պատմություն Վրաստանից

Նախկինում Յանարդաղը պարզապես վառվող բլուր էր, որը պահպանվել էր իր նախնական տեսքով։

Յանարդաղը՝ մինչ ենթակառուցվածքների ստեղծումը

Վերակառուցումից հետո դրա դիմացի հրապարակը պատվել է բետոնով, իսկ շուրջը թանգարան է կառուցվել՝ կենցաղի հնագույն առարկաներով, համերգների համար ամֆիթատրոնով, սրճարանով, հուշանվերների կրպակով, երեխաների համար խաղային գոտիով, կայանատեղիով, պատմում է Report-ը։

 

առաջ

հիմա

Եթե նախկինում արտասահմանցի զբոսաշրջիկները կարող էին «վառվող լեռը» տեսնել 1 դոլարով, ապա այժմ պետք է վճարեն 5 դոլարին համարժեք մանաթ։

Ադրբեջանի քաղաքացիների համար գինը նույնն է մնացել՝ 1 դալար։

Դպրոցականները կարող են արգելոց անվճար այցելել (նախկինում դա արժեր $0.10)։

Զբոսաշրջության պետական գործակալության նախագահ Ֆուադ Նագիևի   խոսքով «Յանարդաղն» օրական 500-700 արտասահմանցի է այցելում, և այս թիվն աճում է։

Բաքվեցիներին հին «լեռան» նոր տեսքն այնքան էլ դուր չի եղել։ Սոցցանցերի շատ օգտատերեր համարում են այդ ողջ ենթակառուցվածքն անտեղի և անճաշակ։ Ավելին, նրանք մտավախություն ունեն, որ բետոնե ծածկը կարող է խանգարել բնական գործընթացներին, և կրակը կարող է մարել։

«Նման տխմարությունն ունակ է նույնիսկ հավերժ կրակը մարել»;

«Նախկինում ամեն ինչ իսկական էր, աուտենտիկ մթնոլորտ, իսկ հիմա անհասկանալի մի բան է»։

Թեև կան նաև այնպիսիք, ովքեր կարծում են, որ վերակառուցումն օգտակար է եղել արգելոցի համար․

«Շատ ավելի հարմար և գեղեցիկ է հիմա ամեն ինչ դարձել։ Եվ զբոսաշրջիկներն այլևս հիասթափված հոգոց չեն հանի»։

Լուսանկարում՝ Առաջին տիկին Մեհրիբան Ալիևան՝ արգելոցի բացմանը (Azertag)։


Կարդալ ավելին JAMnews-ում