Մատաղի ոչխարների առցանց պատվերներ և մորթի հատուկ կետեր " />

Զոհաբերության տոն Ադբեջանում․ ինչպե՞ս են վերջին տարիներին այն սկսել «քաղաքակրթորեն» նշել

Մատաղի ոչխարների առցանց պատվերներ և մորթի հատուկ կետեր

Ադրբեջանում նշվում է Գուրբան բայրամ զոհաբերության տոնը։ Վերջին տարիներին տոնն ավելի «ժամանակակից» է դարձել․ մատաղի ոչխարներն այժմ կարելի է գնել առցանց, իսկ մորթել կարելի է միայն հատուկ վերազինված կետերում։

• Առանց ինչի՞ հնարավոր չէ անցկացնել Զատկի օրը Վրաստանում

• Վարդավառ՝ հայկական «թաց» տոն․ տեսանյութ

Տոնի մասին

Գուրբան բայրամ տոնը կապված է այն լեգենդի հետ, որ Աբրահամ (Իբրահիմ) մարգարեն ցանկացել է Աստծուն զոհաբերել իր որդուն, սակայն Աստված տղային փոխարինել է գառով։

Տոնի օրը Գրիգորյան օրացույցով յուրաքանչյուր տարի մի փոքր տատանվում է։ Այս տարի այն նշվում է օգոստոս 12-ին։ Ի պատիվ այդ օրվա՝ ոչ աշխատանքային են հայտարարվել երկուշաբթին և երեքշաբթին։

Գուրբան բայրամին ընդունված է կենդանիներ զոհաբերել։ Ադրբեջանում դրանք սովորաբար ոչխարներն են։ Մատաղի միսը պետք է բաժանել հարևաններին, հարազատներին և չունևորներին։ Դա կարելի է անել ինքնուրույն կամ միսը տանել մզկիթ, որը կզբաղվի դրա «բաշխմամբ»։

Ժամանակակից մոտեցում

Չնայած հավատացյալների շրջանում Գուրբան բայրամի պոպուլյարությանն՝ Ադրբեջանում շատերն այն չափազանց դաժան և հին են համարում։ Ոչխարներին նախկինում մորթում էին, որտեղ պատահի, անգամ քաղաքի փողոցներում՝ չպահպանելով ոչ սանիտարական, ոչ էթիկական նորմերը։ Առանձնապես դժգոհ էին Բաքվի բնակիչները․ «մահվան դատապարտված» ոչխարների տեսքն ու մայթերով հոսող արյունը նրանց համար իրական շոկի էր։

Այդ պատճառով էլ մի քանի տարի առաջ իշխանությունները որոշեցին զոհաբերությունների գործընթացն ավելի ժամանակակից դարձնել։

Այժմ մատաղի ոչխար կարելի է պատվիրել առցանց (դա կարժենա շուրջ 100 դոլար), իսկ մորթել կենդանիներին կարելի է միայն հատուկ սարքավորումներով հագեցած կետերում։ Համենայն դեպս, այդպես են պնդում իշխանամետ լրատվամիջոցները։ Այդ կետերի մոտ գործում են անասնաբուժական-սանիտարական լաբորատորիաներ և հատուկ բեռնարկղեր՝ մորթին ու այլ թափոնները հեռացնելու համար։


Կարդալ ավելին JAMnews-ում