Հանցագործություն կատարած անձինք դեռևս ազատության մեջ են" />

Զինված հարձակում Երևանում բանկերից մեկի վրա. հափշտակվել է խոշոր գումար

Հանցագործություն կատարած անձինք դեռևս ազատության մեջ են

Անհայտ անձինք հարձակում են գործել Երևանի կենտրոնական փողոցներից մեկում գտնվող բանկի վրա ու հափշտակել խոշոր չափի գումար:

Հայաստանի ոստիկանությունը հաղորդել է, որ Բաղրամյան փողոցում գտնվող «ՎՏԲ-Հայաստան» բանկի մասնաճյուղ նախնական տվյալներով մուտք են գործել երկու անձ, սպառնացել են աշխատակիցներին և հափշտակել 8,5 մլն դրամի տարբեր արտարժույթի գումար։

Թե ովքեր են եղել հանցագործություն կատարած անձինք, դեռևս պարզ չէ, նրանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ, ոստիկանության հաղորդմամբ, տարվում են աշխատանքներ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են մասնաճյուղի տարածքում գործող նկարահանող սարքերի տեսագրությունները։ Հարուցվել է քրեական գործ:

Բանկի փոխանցմամբ, աշխատակիցները և հաճախորդները չեն տուժել:


Կարդալ ավելին JAMnews-ում