Զանգվածային ձերբակալություններ և ծեծ Ռուսաստանում՝ կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ժամանակ

Լուսանկարներով ներկայացնում ենք, թե ինչի դեմ են բողոքի ցույցերը, ինչ է կատարվել և ինչ սպասել

839 մարդ է ձերբակալվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում 2018թ-ի սեպտեմբերի 9-ին կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ:

Ցույցերի նախաձեռնողը ռուսական ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին է: Սակայն նա ինքն ակցիաներին չի մասնակցել, քանի որ 30 օրով կալանքի տակ է 2017թ-ի դեկտեմբերին նմանատիպ ցույցերի կազմակերպման համար:

Ցույցի մասնակից՝ ցուցապաստառով, որի վրա Պուտինի դիմանկարն է և գրված է «Գող»: 2018թ-ի սեպտեմբերի 9-ը: REUTERS/Անտոն Վագանով

Ակցիաներն անցկացվել են ընդհանուր առմամբ Ռուսաստանի 81 քաղաքում, սակայն դրանք իշխանությունների հետ համաձայնեցվել հաջողվել է միայն 11 քաղաքում:

Տասնյակ հազարավոր մարդիկ են ռուսական քաղաքների փողոցներ դուրս եկել հետևյալ կարգախոսներով՝ «Կորչի՛ ցարը», «Պուտին՝ գող», «Պուտին՝ ժողովրդի թշնամի», «Պուտին, հեռացիր»:

Ցուցարարների մեծ մասը մինչև 30 տարեկան երիտասարդներ են, թեև ֆորմալ առիթը կենսաթոշակային բարեփոխումն է:

Ցույցեր Սանկտ Պետերբուրգում: 2018թ-ի սեպտեմբերի 9: REUTERS/Անտոն Վագանով

Ոստիկանությունը ցուցարարների հանդեպ ուժ է կիրառել, նրանց ցրում էին մահակներով և տանում բաժիններ:

Ինչպես գրում է ռուսական «ՕՎԴ-ինֆո» պարբերականն, ընդհանուր առմամբ, 839 մարդ է ձերբակալվել: Ամենաշատ ձերբակալություններ եղել են Սանկտ Պետերբուրգում և Եկատերինբուրգում:

Մոսկվայում կայացած բողոքի ցույցը: 2018թ-ի սեպտեմբերի 9: REUTERS/Սերգեյ Կարպուխին

Սանկտ-Պետերբուրգում մի մարդու ձերբակալելիս ծանր վնասվածքներ են հասցվել:

Մոսկվայում ավելի քան 50 կալանավորված կա:

Ցույցի ցրում Մոսկվայում: 2018թ-ի սեպտեմբերի 9: REUTERS/Սերգեյ Կարպուխին

Ինչո՞ւ ցույցեր սկսվեցին

Ցույցերի անմիջական պատճառ է դարձել Ռուսաստանում գործարկված կենսաթոշակային բարեփոխումը:

• Ռուսաստանում բարձրացվել է կենսաթոշակային տարիքը, աճել են հարկերը: Որո՞նք են իշխանության փաստարկներն ու ինչ է լինելու

Բարեփոխումը նախատեսում է, մասնավորապես, 2019թ-ից կենսաթոշակային տարիքի քայլ առ քայլ բարձրացում. կանանց համար՝ մինչև 63 տարեկան, տղամարդկանց համար՝ մինչև 65 տարեկան:

Պլանավորվում է, որ կենսաթոշակային տարիքը բարձրացվելու է մինչև այդ տարիքը համապատասխանաբար մինչև 2028 և 2034 թվականները:

Օրինագիծն ուժեղ քննադատության է արժանացել, և իր վերջին հեռուստաուղերձի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումը մեղմելու մտադրության մասին: Մասնավորապես, նա խոստացել է կանանց համար կենսաթոշակային տարիքը բարձրացնել ոչ թե մինչև 63 տարեկան, այլ միայն 60:

Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած բողոքի ակցիան: Պաստառներից մեկի վրա գրված է «Պուտին, ո՞ւր են մեր փողերը»: Մյուսի վրա Պուտինը պատկերված է Պինոկիոյի տեսքով և մեջբերում է արված. «Սուտը երկու տեսակի է լինում. մեկի ոտքը կարճ է, իսկ մյուսի քիթն է երկար»: 2018թ-ի սեպտեմբերի 9: REUTERS/Անտոն Վագանով

Ի՞նչ սպասել

Ինչպես կարծում են քաղաքական շատ փորձագետներ, ռուսական քաղաքներում բողոքի այդ ակցիաները նոր քաղաքական սեզոնի սկիզբ են ամառվա դադարից հետո:

Այն խոստանում է թեժ լինել, քանի որ այժմ ճռական ցույցերի, ըստ ամենայնի, պատրաստ են ոչ միայն Ալեքսեյ Նավալնու երիտասարդ հետևորդներն, այլ նաև նրանք, ում վերաբերում է կենսաթոշակային բարեփոխումը, իսկ դա Վլադիմիր Պուտինի բազային ընտրազանգվածն է:

Բողոքի ցույցը Մոսկվայում: 2018թ-ի սեպտեմբերի 9: REUTERS/Սերգեյ Կարպուխին

Ռուսաստանում հասարակության դժգոհությունն աճում է տնտեսության աղետալի վիճակի ֆոնին, մեկնաբանում են բազմաթիվ ռուս և արևմտյան փորձագետներ:

Սրընթաց արժեզրկվում է ռուբլին, աճում են գներն ու արժեզրկումը, նոր հարկերի ներմուծում է սպասվում:

Կատարվածն, առաջին հերթին, արևմտյան պատժամիջոցների հետևանք է, որոնք Ռուսաստանի դեմ կիրառվել են Ղրիմի բռնակցման, Դոնբասի իրավիճակին միջամտելու և Մեծ Բրիտանիայում քիմիական զենքի կիրառման համար:

Առջևում նոր պատժամիջոցներ են. խոցված մալայզիական Բոինգի և Սիրիայում ռազմական հանցագործությունների համար:

Բողոքի ցույց Մոսկվայում: 2018թ-ի սեպտեմբերի 9: REUTERS/Սերգեյ Կարպուխին


Կարդալ ավելին JAMnews-ում