Ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին: 65 մանդատի համար 308 թեկնածու կպայքարի" />

Երևանում մեկնարկել է Ավագանու նախընտրական արշավը

Ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին: 65 մանդատի համար 308 թեկնածու կպայքարի

Ընտրություններին երեք քաղաքական ուժ է մասնակցում՝ իշխող Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ելք» դաշինքն ու «Երիկիր ծիրանի» կուսակցությունը:

ՀՀԿ 195 հոգուց բաղկացած ցուցակը ղեկավարում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որն այդ պաշտոնն արդեն վեցերորդ տարին է զբաղեցնում:

«Ելք» դաշինքից 63 թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններին պատգամավորի մանդատ ստացավ:

Իսկ նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցությունից 50 թեկնածու է առաջադրվել: Ցուցակը ղեկավարում է «Ժառանգություն» կուսակցության շարքերը լքած Զարուհի Փոստանջյանը: Կուսակիցների հետ կոնֆլիկտի պատճառ է դարձել խորհրդարանական ընտրություններին պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարարների հետ դաշինքով հանդես գալու մասին որոշումը:

«Երևանի տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի համաձայն՝ քաղաքապետին ընտրում է Խորհուրդը, որը վերահսկում է մայրաքաղաքի ղեկավարի գործունեությունը: Երևանի ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: Անցողիկ շեմը կուսակցությունների համար 6% է, դաշինքների համար՝ 8%: Այն դեպքում, երբ քվեարկության արդյունքում շեմը հաղթահարել է երեքից պակաս կուսակցություն և դաշինք, մանդատները բաժին են ընկնում ձայների առավելագույն քանակ հավաքած երեք քաղաքական ուժերին: Տվյալ պարագայում, հաշվի առնելով այն, որ ընտրություններին մասնակցում է ընդամենը երեք ուժ, Ավագանու մանդատները կբաշխվեն քվեարկած ընտրողների թվի համաձայն:

Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև մայիսի 12-ը:

Նշենք, որ ապրիլին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին: Սոցցանցերում կատակում են. «Ընտրություններն ավարտվեցին, կեցցեն ընտրութունները»:


Կարդալ ավելին JAMnews-ում