Հայաստանը առաջնությունից վերադարձել է 3 մեդալով, որից 2-ը՝ ոսկե" />

Երևան. ըմբշամարտի Եվրոպայի հայ չեմպիոններին դիմավորել են դափնիներով

Հայաստանը առաջնությունից վերադարձել է 3 մեդալով, որից 2-ը՝ ոսկե

Լուսանկարը՝ Գևորգ Ղազարյան, JAMnews

Այսօր Երևան են վերադարձել ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած հայ մարզիկները: «Զվարթնոց» օդանավակայանում չեմպիոններին ու մարզիչներին դիմավորել են մեծաթիվ երկրպագուներ, ովքեր ծաղիկներ ու դափնիներ են նվիրել նրանց:

Հայաստանը առաջնությունից վերադարձել է 3 մեդալով, որից 2-ը՝ ոսկե:

97 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն է դարձել աշխարհի գործող չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, 81 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Մաքսիմ Մանուկյանը, ով ևս աշխարհի գործող չեմպիոն է, իսկ 67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր է դարձել Կարեն Ասլանյանը:

«4-րդ չեմպիոննությունն ինձ համար մի քիչ դժվար տրվեց, որովհետև աշխարհի վերջին առաջնություններին լավ հանդես չեկա՝ վնասվածքների պատճառով, բայց, փառք Աստծո, այս անգամ ամեն ինչ լավ ստացվեց, թեև լարվածություն կար, բայց այն մարզավիճակում էի, որ դարձա Եվրոպայի քառակի չեմպիոն»,- ասել է Արթուր Ալեքսանյանը:

Նա իր հաղթանակը նվիրել է հայ զինվորներին:


Կարդալ ավելին JAMnews-ում