Բողոքի պատճառը հայոց լեզու, գրականություն ու հայոց պատմություն առարկաները բուհերում ոչ հումանիտար ֆակուլտետների համար ոչ պարտադիր դարձնելու կրթության նախարարության նախագիծն է" />

Երևանում բողոքող ուսանողներին են միացել դասախոսները․ նրանք մեկօրյա գործադուլ են հայտարարել

Բողոքի պատճառը հայոց լեզու, գրականություն ու հայոց պատմություն առարկաները բուհերում ոչ հումանիտար ֆակուլտետների համար ոչ պարտադիր դարձնելու կրթության նախարարության նախագիծն է

Armenian language, Armenian literature, Armenian history, Minister of Education, Araik Harutyunyan, optional subjects, optional subjects, strike, teachers, student, YSU, protest rally, faculty of philology, sit-down strike, dashnaks

Երևանում շարունակվում են բողոքի ակցիաները։ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները նոյեմբերի 6-ից չեն մասնակցում դասերին։ Նրանք բողոքում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագծի ընդունման դեմ։ Նոր նախարարական նախագծի դրույթների համաձայն՝ հայոց լեզու, գրականություն և հայոց պատմություն սռարկաները ոչ պարտադիր են դառնալու ոչ հումանիտար ֆակուլտետների ուսանողների համար։

Նոյեմբերի 13-ին ուսանողների ակցիային են միացել դասախոսները՝ մեկօրյա գործադուլ հայտարարելով։ Ուսանողների ակցիայի ամենասկզբից նրանք սատարել են այդ բողոքին, որն արտահայտվում էր դասադուլով, սակայն նրանք պաշտոնապես գործադուլ չէին հայտարարել։

Արդեն նոյեմբերի 6-ին ի պատասխան ուսանողների ակցիայի՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել։ Դրանում ասվում էր, որ «նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում»։

Սակայն դա բոլորովին չլիցքաթափեց իրավիճակը։ Ակցիաները շարունակվում են։

Հայաստանում փորձում են պաշտպանել հայոց լեզուն, գրականությունն ու հայոց պատմությունը նախարարական նոր նախագծից

Ինչո՞ւ են դասախոսները որոշել գործադուլ հայտարարել

Երևանի պետհամալսարանի բանասիրության և պատմության ֆակուլտետների դասախոսները որոշել էին մեկօրյա զգուշացնող գործադուլ անել։ Որպես համերաշխության նշան ուսանողական շարժմանը միանալու որոշումն ընդունվել էր համատեղ ժողովի ժամանակ։

«Երկու ֆակուլտետների դասախոսները սատարում են այդ դասադուլին, որի նպատակն է բարձրագույն կրթության մասին օրինագծում պահպանել «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսումնասիրումը», – ասում է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Յուրի Ավետիսյանը։

Դասախոսները հայտարարում են, որ մտադիր են հարցը քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի՝ այդ թվում կրթության նախարար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ։

«Ակնկալում ենք, որ կրթության նախարարությունը կամ լիազոր մարմինը մոտ ժամանակներս քննարկում կկազմակերպեն, որին կմասնակցեն բոլոր շահագրգիռ և կոմպետենտ կողմերը», – ասել է Յուրի Ավետիսյանը։

Երեք դասարան՝ մեկ սենյակում։ Երեխաներն ուրախ են, ուսուցիչները՝ շփոթված

Ուրիշ ակցիա՝ նույն առիթով

Զուգահեռաբար շարունակվում է «Դաշնակցություն» կուսակցության երիտասարդական թևի ակցիան։ Այն սկսվել է նոյեմբերի 7-ին։ Այդ օրվանից կրթության նախարարության շենքի դիմաց նստացույց է անցկացվում «Կառավարության նիստ առանց Արայիկ Հարությունյանի» պահանջով։

Երիտասարդները պահանջում են, որ կրթության նախարարը, որքան հնարավոր է, շուտ հրաժարական տա։ Արայիկ Հարությունյանն  հայտարարելէ, որ մտադիր չէ հեռանալ՝ մինչև ինքն իր գործունեությունն անարդյունավետ չհամարի։

Ի՞նչ է ասում վարչապետը

Հայաստանի վարչապետը դեռ նոյեմբերի 8-ին է հանդիպել ցուցարարների հետ և աջակցություն հայտնել նախարարին։

Հայկական սփյուռքի հետ Ֆրանսիայում նոյեմբերի 12-ին կայացած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է կրթության ոլորտին։

Նա պարզաբանել է այս հարցում կառավարության մոտեցումը։ Նրա խոսքով՝ կառավարության գլխավոր խնդիրներից մեկն աղքատության հաղթահարումն է, հենց դրա համար են նախատեսված նոր բարեփոխումները.

«Մենք հիմա պատմական շանս ենք ստացել աղքատության հարցը շատ կարճ ճանապարհով լուծելու: Այսօր Հայաստանում 100 տոկոսով երաշխավորված է, որ համապատասխան կրթություն ունեցող երիտասարդը հայաստանյան չափանիշներով բարձր վճարվող աշխատանք կգտնի ՏՏ ոլորտում: Կոնկրետ այս պահին Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մոտավորապես 3-4 հազար թափուր աշխատատեղ կա, և այդպես է լինելու վաղը, մյուս օրը, առաջիկա մի տարում, երկու տարում… տարվա ընթացքում այդ 4 հազար պոտենցիալ աշխատատեղը միշտ լինելու է։

Մենք շատ պարզ բան ենք ասում, ասում ենք՝ եկեք թամադաների սերունդ պատրաստող կրթական համակարգը փոխարինենք ինժեներներ պատրաստող կրթական համակարգով: Մեզ այսօր պետք են ինժեներներ։ Եվ մենք ուզում ենք մեր արդյունաբերության ոլորտում, ռազմարդյունաբերության ոլորտում, տեխնոլոգիաների ոլորտում աշխատատեղ պատրաստելու առաջնահերթ խնդիր լուծել, որովհետև դա լուծում է ոչ միայն աղքատության հարցը, դա լուծում է մեր երկրի անվտանգության մակարդակի բարձրացման հարցը»։


Կարդալ ավելին JAMnews-ում