Գյուղացիներին և երևանցիներին հնարավորություն է տրվում առևտուր անել առանց վերավաճառողների միջնորդության, ինչը երկուստեք շահավետ է " />

Երևանում բացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ

Գյուղացիներին և երևանցիներին հնարավորություն է տրվում առևտուր անել առանց վերավաճառողների միջնորդության, ինչը երկուստեք շահավետ է

Այսօր Երևանում բացվել է գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Դրա նպատակը մայրաքաղաքի բնակչության և գյուղացու միջև առանց միջնորդների հարթակ ստեղծելն է:

Այս տարի շուկայում իրենց արտադրանքը ներկայացրել է 120-130 ֆերմեր, ովքեր հիմնականում Հայաստանի այն մարզերից են, որտեղ բերքն արդեն հասունացել է:

Գյուղացիներին շուկայում իրենց ապրանքը ներկայացնելու համար տրամադրվում են ոչ միայն անվճար տաղավարներ, այլև կշեռքներ, որպեսզի նրանք լրացուցիչ ծախսեր չանեն:

Ի դեպ, առավոտյան տոնավաճառ է այցելել ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Վերջինս եկել էր ոչ ի պաշտոնե, այլ իր տան համար գնումներ կատարելու նպատակով:

Առևտրականներից հարցուփորձ է արել՝ ծիրանի, վարունգի գինը, համտեսել որոշ մրգեր, հետո իր տան համար առևտուր արել: Լրագրողները ֆիքսել են, որ նախարարն իր հետ ապրանքի ցուցակ է ունեցել:


Կարդալ ավելին JAMnews-ում