Գաղտնալսման ձայնագրության մեջ խոսքը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին է: Խուզարկվող YerevanToday ռեսուրսը նույնպես կապվում է նրա անվան հետ" />

YerevanToday-ի խմբագրությունում խուզարկություններ են ընթանում՝ Հայաստանի ուժային կառույցների ղեկավարների զրույցի գաղտնալսման կապակցությամբ

Գաղտնալսման ձայնագրության մեջ խոսքը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին է: Խուզարկվող YerevanToday ռեսուրսը նույնպես կապվում է նրա անվան հետ

Քննչական կոմիտեի և Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություն են իրականացնում YerevanToday առցանց լրատվական միջոցի խմբագրությունում: Գերատեսչությունների լրատվական բաժիններից հայտնում են, որ խուզարկությունները կապված են Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)  և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) ղեկավարների մասնավոր խոսակցության գաղտնալսման փաստով հարուցված քրեական գործի հետ:

Այս ուժային կառույցների ղեկավարների գաղտնալսման ձայնագրությունը ցանցում է հայտնվել սեպտեմբերի 12-ին: Դրանում կառույցների ղեկավարները քննարկում են այն քրեական գործը, որով անցնում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ձայնագրության հրապարակումից անմիջապես հետո հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա այդ գերատեսչությունների ղեկավարների հեռախոսների «գաղտնալսումը» գնահատեց որպես հայրենիքի դավաճանություն և պահանջեց անմիջապես պարզել՝ ովքեր են կազմակերպիչները:

•  Ցանցում տարածվել են բարձրաստիճան ուժայինների մասնավոր զրույցի ձայնագրությունները: Ո՞վ կարող էր դա կազմակերպել 

YerevanToday պարբերականն արդեն հանդես է եկել հայտարարությամբ.

«Խուզարկություններն իրականացվում են այն հիմքով, որ, իբր, կայքը հրապարակել է ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի ղեկավարների հեռախոսային խոսակցության գաղտնալսման ձայնագրությունը երկու օր ավելի շուտ, քան դա հրապարակեցին մնացած լրատվամիջոցները: Նման պնդման համար առիթ են հանդիսացել Google-ի որոնման արդյունքները: Սակայն YerevanToday-ը հրապարակել է խոսակցության ձայնագրությունը այն նույն ժամերին, ինչ մյուս հայկական մեդիառեսուրսները: Ակնհայտ է, որ սա որոնման համակարգի խնդիրներն են: Ցանցային փորձագետներն արդեն նշել են, որ Google համակարգում առաջացել են խափանումներ»:

Հայաստանի Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ տվյալ քրեական գործի շրջանակում խուզարկություններ իրականացվում են մի քանի հասցեներով:

Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում էին, որ YerevanToday պարբերականը հրապարակել է ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի ղեկավարների խոսակցության ձայնագրությունն ավելի շուտ, քան այն հրապարակվեց ցանցում անկախ օգտատիրոջ կողմից, ում հիմա որոնում են հատուկ ծառայությունները: Միաժամանակ, օգտատերերը հրապարակել են նաև Google-ի քեշային էջերը, որտեղ երևում է պարբերականի կողմից ձայնագրության հրապարակման ամսաթիվը:

YerevanToday-ի խմբագրությունը պնդում է, որ դա ապատեղեկատվություն է:

Ընդ որում, հայկական լրատվամիջոցները հայտնում են, որ YerevanToday պարբերականը պատկանում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Եվ ի հաստատումն՝ առաջ են քաշում այն փաստը, որ իր վերջին հարցազրույցը նա տվել է հենց այս ռեսուրսին: Ինքը՝ Քոչարյանը, հերքում է այդ տեղեկատվությունը:


Կարդալ ավելին JAMnews-ում