Երևանի ավագանու՝ նախօրեին անցկացված ընտրությունների արդյունքները ճանաչում են բոլոր քաղաքական ուժերը " />

Երևանի քաղաքապետն արդեն հայտնի է, նա «Իմ քայլը» դաշինքի ցուցակի առաջին համար Հայկ Մարությանն է

Երևանի ավագանու՝ նախօրեին անցկացված ընտրությունների արդյունքները ճանաչում են բոլոր քաղաքական ուժերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է սեպտեմբերի 23-ին Երևանում կայացած ավագանու ընտրությունների արդյունքները։ Ընտրություններին առաջադրված մասնակիցներից մեծ առավելությամբ առաջ անցնելով՝ վստահ հաղթանակ է տարել«Իմ քայլը» դաշինքը, որին սատարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քվեաթերթիկների վերջնական հաշվարկից հետո պարզ դարձավ, որ «Իմ քայլը» դաշինքը ստացել է ձայների բացարձակ մեծամասնությունը՝ 81.05%-ը։ Հետևաբար, դաշինքի ընտրացուցակի առաջին համար Հայկ Մարությանն առանց ավագանու քվեարկության ինքնաբերաբար դառնում է Երևանի քաղաքապետ ։

Օրենսդրության համաձայն՝ քաղաքապետ է դառնում ավագանու ընտրություններին մասնակցած և մանդատների 40%-ն ու ավելին հավաքած քաղաքական ուժի ընտրացուցակի առաջին համարը։

Մարությանն իր պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Ընդհանուր առմամբ Երևանի ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 54 մանդատ։ Ավագանու կազմում ներկայացված կլինի երեք քաղաքական ուժ։

Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը ավագանու կազմում կունենա 6 ներկայացուցիչ։

Չորս մանդատ է ստացել «Լույս» դաշինքը։

Կարդացեք նաև․ Ո՞րն էր Երևանի ավագանու ընտրությունների գլխավոր ինտրիգը

Ընտրությունների արդյունքը չեն վիճարկում դրանց մասնակցած քաղաքական ուժերը։ Գիշերն՝ ընրությունների ավարտից հետո «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբ է եկել «Լույս» դաշինքի ընտրացուցակը գլխավորած Արտակ Զեյնալյանը։ Նա անձամբ է շնորհավորել Հայկ Մարությանին։ Շնորհավորանքներին է միացել նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

Ընտրությունների ընթացքին հետևել է ութ տեղական և մեկ միջազգային դիտորդական առաքելություն։

Խախտումների մասին հաղորդագրություններ ստացվել են քվերակության օրվա ողջ ընթացքում, սակայն դրանք շատ ավելի քիչ էին, քան նախորդ ընտրություններին։

Այս ընտրությունների կարգուկանոնի և թափանցիկության մթնոլորտը նկատել են սոցցանցերի շատ օգտատերեր։

Ահա, թե ինչ են նրանք գրել․

«Այսքան տարվա մեջ սրանք առաջին արդար ընտրություններն էին»։

«Բացառիկ ընտրություններ էին։ Վերջապես, լցոնումներ և ընտրակաշառքներ չկային»։

Սակայն շատերին զարմացրել էր ընտրողների մասկանցության տոկոսը՝ 43,65%։ Ենթադրվում էր, որ հեղափոխությունից հետո առաջին ընտրությունները բարձր վարկանիշ պետք է ունենան։ Սակայն մասնակցությունը մի քիչ էր ավելին Երևանի ավագանու նախորդ ընտրություններից։

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ասում է, տեղական ինքանակառավարման մարմինների ընտրություններին ավանդաբար մասնակցությունը մեծ չի լինում․

«Սակայն ընտրությունները շատ էին քաղաքականացված։ Դրանք իշխանությունների վստահության քվեն էին, այլ ոչ թե մարդկանց ընտրություն, որոնք զբաղվելու են ասֆալտով, մայթեզրերով և աղբահանությամբ, նույնիսկ ընդհակառակը։

Երկրորդը, մարդկանց ընտրությունների գործընթացում ներգրավելու այդ ոչ գաղափարական մասը չկար, ինչը նկատվում էր նախորդ տարիներին։ Մարդկանց ավտոբուսներով չէին բերում, ընտրակաշառքներ չէին բաժանում։ Դա նույնպես ազդել է մասնակցության նվազման վրա։ Եվ գլխավորն, ընտրությունները մրցակցային չէին։ Այն ընտրություններին, որոնց ժամանակ իրական մրցակցություն չկա, ավելի քիչ մարդ է մասնակցում»։

Մասնակցության ցածր ցուցանիշը հարված է նոր քաղաքապետի լեգիտիմությանը, կարծում է քաղաքագետ Գագիկ Քեռյանը․

«Մտահոգ եմ ընտրությունների մասնակիցների թվով։ Քվեարկել է ընտրողների ընդհանուր թվի պակաս, քան 45%-ը։ Դա լուրջ հարված է քաղաքապետի լեգիտիմությանը, քանի որ  ներկայիս ընտրությունները հաղթել են տանը նստած անտարբեր մարդիկ, որոնց մեծ մասը երիտասարդներ են»։


Կարդալ ավելին JAMnews-ում