Մայրաքաղաքի ղեկավարությունը կրճատում է երթուղիների և տրանսպորտի քանակն, ինչը թույլ կտա տնտեսել և սակագները՝ ավելի ճկուն սարքել " />

Երևանի տրանսպորտային ցանցը բարեփոխվում է և ամբողջությամբ մտնում պետական բյուջե

Մայրաքաղաքի ղեկավարությունը կրճատում է երթուղիների և տրանսպորտի քանակն, ինչը թույլ կտա տնտեսել և սակագները՝ ավելի ճկուն սարքել

Նոր տրանսպորտային ցանցի վերջնական տարբերակը  ներկայացվել է Երևանի քաղաքապետարանում։ Դրա մշակումը հանձնարարվել էր WYG International Limited միջազգային խորհրդատվական ընկերությանը։ Ըստ նախնական հաշվարկների՝ բարեփոխումները մոտ 100 մլն դոլար կարժենան։

«Սիմֆոնիկ» ավտոբուս

«Ես աշխատում եմ թբիլիսյան կայարանում»։ Լուսանկարներ և պատմություններ

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել

Բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը նախագծի վրա աշխատել է 2014թ-ից։  Աշխատանքային խմբի անդամները բարեփոխումների նախագիծը ներկայացրել են մայրաքաղաքի համայնքների ղեկավարներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, փորձագետներին։

Փոփոխությունները վերաբերելու են ավտոբուսային երթուղիներին։ Նախկին 111-ի փոխարեն կգործի ընդամենը 42 երթուղի։ Եռակի կրճատվել է ողջ ցանցի երկարությունը։ Դա չի նշանակում, որ ամբողջական ծածկույթ չի լինի։ Ինչպես բացատրում են նախագիծը մշակողները, կրճատումը տեղի կունենա կրկնվող երթուղիների լուծարման հաշվին։

Կկրճատվի նաև տրանսպորտային միջոցների քանակն. ընդհանուր առմամբ օգտագործվելու է 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս։

Այդ ամենը թույլ կտա լուրջ խնայողություններ անել, ինչը դրական կազդի սակագնային քաղաքականության վրա։ Մշակողների կարծիքով՝ հանրային տրանսպորտի ժամանակակից միասնական ցանցը կապահովի ճկուն սակագնային և տոմսային համակարգ։

Էլ ի՞նչ է ենթադրում նաախգիծը

Այսուհետ հանրային տրանսպորտն ադապտացվելու է հենաշարժողական խնդիրներ ունեցողներին։ Այժմ Երևանում միայն որոշ ավտոբուսներ են զինված համապատասխան մեխանիզմներով։

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք տրանսպորտը պետության բյուջեում է ներառվելու, թե մասնավոր հատվածին է անցնելու, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել է.

«Տրանսպորտը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, այդ պատճառով էլ տվյալ պահին մենք հակված ենք, որ ծրագրի 100% իրականացումը տեղի ունենա համայնքային և պետական միջոցներով, իսկ հետո պետք է հասկանալ, թե որ մասը կարելի է փոխանցել մասնավոր հատվածին»։

Քաղաքապետը հույս ունի, որ նոր ցանցի ներդրման գործընթացը երկու տարուց ավել չի տևի։ Նախագծի մշակողները նախնական խոսել են 2-4 տարվա մասին։

Ի՞նչ են գրում սոցցանցերում

Քաղաքապետարանի նոր ծրագրի մասին օգտատերերի կարծիքները կիսվել են։

Ոմանք անխոս սատարում են քաղաքապետին, մյուսները սպասվող բարեփոխումներին թերահավատորեն են մոտենում։

Ահա մի քանի մեկնաբանություն.

«Բրավո՜։ Շատ արագ և օպերատիվ եք աշխատում այս բարդ պայմաններում»։

«Այդ նոր տրանսպորտում օդորակիչներ լինելո՞ւ են։ Որովհետև, եթե չեն լինելու, ապա նույնիսկ չերազեք, որ ամառվա ամիսներին փողոցները կազատվեն մասնավոր մեքենաներից, և մարդիկ կտեղափոխվեն հանրային տրանսպորտ։ Անհնար է 30 աստիճան շոգին օգտվել մարդկանցով լի տրանսպորտից»։

«Անհասկանալի է, թե գների հետ կապված ինչ է լինելու»։

«Եթե տրանսպորտը թանկանա, մարդիկ չեն կարողանա դրանից օգտվել»։


Կարդալ ավելին JAMnews-ում