«Նորապսակներն ապացուցեցին, որ... սերը տարիք չի հարցնում»" />

Երևանի տուն-ինտերնատում երկու տարեց զույգ է ամուսնացել

«Նորապսակներն ապացուցեցին, որ... սերը տարիք չի հարցնում»

 

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում բնակվող երկու զույգ ամուսնացել է: Տարեցների պսակադրությունը երգ ու պարով և մեծ շուքով է անցել:

Զույգերը պատմել են հանդիսությանը մասնակցող լրագրողներին իրենց սիրո և ռոմանտիկ հարաբերությունների մասին: Օրինակ, 70-ամյա Նվարդ Ոսկանյանը, որն ամուսնացավ Հասրաթ Մանուկյանի հետ, պատմել է, որ սա իր երկրորդ ամուսնությունն է: «Առաջին ամուսինս մահացել է 8 տարի առաջ, ես արդեն մեկ տարի է տուն-ինտերանատում եմ ապրում: Հասրաթն ինձ կարողացավ համոզել և այնպես ամուսնության առաջարկ անել, որ ես ընդունեցի»,- ասել է Նվարդ Ոսկանյանը։

Պսակադրությանը ներկա է եղել նաև Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը։ Նա անկեղծացել է, ասելով, որ առաջին անգամ է մասնակցում նման յուրահատուկ հարսանիքի. «Մեր այսօրվա նորապսակներն ապացուցեցին, որ այն ասացվածքը՝ սերը տարիք չի հարցնում, գործում է։ Ես մաղթում եմ նորապսակներին երկար տարիների առողջ կյանք»։


Կարդալ ավելին JAMnews-ում