Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունից հետո անվտանգյության միջոցառումներ են ձեռնարկվել ԱՊՀ բոլոր երկրների մետրոպոլիտեններում" />

Երևանի մետրոպոլիտենում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունից հետո անվտանգյության միջոցառումներ են ձեռնարկվել ԱՊՀ բոլոր երկրների մետրոպոլիտեններում

Սանկտ Պետերբուրգի ահաբեկչությունից հետո Երևանի մետրոյի կայարաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, խստացվել է վերահսկողությունը:

Ոստիկանությունը մետրոյում և գետնանցումներում ստուգում է կասկածելի քաղաքացիների պայուսակները և ուսապարկերը: Վերահսկողություն է իրականացվում նաև տեսանկարահանող խցիկների միջոցով:

Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունում նշել են, որ «մետրոն ռազմավարական օբյեկտ է, մենք պետք է աչալուրջ լինենք»:

«Նախազգուշական նման միջոցառումներն անհրաժեշտ են քաղաքացիների անվտանգության համար», – ասել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի ծառայության աշխատակիցն՝ ավելացնելով, որ նմանատիպ քայլեր են ձեռնարկել ԱՊՀ բոլոր երկրների մետրոպոլիտենները:

Հայաստանի բնակչությունն անտարբեր չի մնացել Սանկտ Պետերվուրբում տեղի ունեցած ողբերգությանը, որը 14 մարդու կյանք է խլել:

Ապրիլի երեքի երեկոյից սկսած մարդիկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան շենքի մոտ ծաղիկներ ու վառվող մոմեր են տարել ի հիշատակ պետերբուրգյան մետրոյում տեղի ունեցած պայթյունի զոհերի:


Կարդալ ավելին JAMnews-ում