Այստեղ փորձում են կենդանիների համար ստեղծել ազատության մեջ նրանց կյանքին հնարավորինս մոտեցված պայմաններ: Պատմում ենք՝ ինչպես " />

Երևանի կենդանաբանական այգու լեմուրները՝ տեսանյութում, մյուս բնակիչներն էլ՝ լուսանկարներում

Այստեղ փորձում են կենդանիների համար ստեղծել ազատության մեջ նրանց կյանքին հնարավորինս մոտեցված պայմաններ: Պատմում ենք՝ ինչպես

Երևանի կենդանաբանական այգին հիմնվել է 1940թ-ին։ Սկզբնական շրջանում այստեղ ընդամենը 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին բնակվում 3 հեկտար տարածության վրա։

Այսօր էլ Երևանի կենդանաբանական այգին ամենամեծերից չէ, բայց արդեն ունի 34 հա տարածք։ Եվ այստեղ արդեն բնակվում են 100-ից ավելի կենդանիների տեսակներ, ընդհանուր առմամբ մոտ 1000 գլուխ։ Դրանց թվում 18 տեսակ գիշատիչներ են, 40-ից ավելի տեսակ թռչուններ, երկու տասնյակ սողունների ու մի այդքան էլ սմբակավորների տեսակներ, կան բոլորի կողմից սիրված պրիմատներ, տարատեսակ կռծողներ:

Սևագլուխ սկյուռակապիկներն են։ Նրանք համարվում են պրիմատների ընտանիքի ամենախելացի ներկայացուցիչները, նրանց ուղեղի տեսակարար կշիռը գերազանցում է մարմնի քաշը։ Այս կենդանատեսակի պահման ձևից երևում է, թե այգին ինչպիսի էվոլյուցիա է ապրել վերջին շրջանում։ Այժմ այստեղ համարում են, որ կենդանիները պետք է ապրեն ազատությանը հնարավորինս մոտեցված պայմաններում՝ ԱԶԱՏավանդակներում։

Ըստ էության նրանք ազատության և միևնույն ժամանակ անազատության մեջ են գտնվում։ Վանդակներ չկան, սակայն իրենց շուրջբոլորը ջուր է։ Սա նշանակում է, որ սկյուռակապիկների փախչելու հավանականությունը հավասարվում է զրոյի՝ նրանք վախենում են ջրից։

Եթե սկյուռակապիկների պարագայում «վանդակ» է հանդիսաում ջուրը, ապա որոշ դեպքերում՝ էլեկտրական լարումը։ Որոշ սմբակավոր կենդանատեսակներ շրջապատված են փայտե ճաղերով, և հարց է առաջանում՝ ինչու՞ չեն փախչում։ Պատասխանը՝ լուսանկարում։

Բարեփոխումների ցանկում է նաև կենդանիների չիպավորումը։ Այն հնարավորություն է տալիս իմանալ կենդանու սեռը, տարիքը, հիվանդությունները, այն ողջ կարևոր տեղեկատվությունը, որը կարող է անհրաժեշտ լինել նաև նրան բնակության այլ վայր տեղափոխելու դեպքում։ Փաստորեն, կենդանին իր հետ կրում է իր «կենսագրությունը»։

Բարեփոխումներից հետո կենդանաբանական այգին դարձել է Երևանի այն քիչ հանրային կառույցներից մեկը, որն ունի ներառական խաղահրապարակ։ Ըստ էության, այգին ամբողջովին ներառական է, քանի որ յուրաքանչյուր ոք հեշտությամբ կարող է այցելել այգին, քայլել ողջ տարածքով առանց խոչընդոտների։

• Ինչպես էին Թբիլիսիի կենդանաբանական այգում վիրահատում Երևանի այգու նախկին բնակչին

• Տեսանյութ. Թբիլիսիի կենդանաբանական այգին ջրհեղեղից երեք տարի անց

Այգու կարևոր նվաճումներից է նաև այն, որ այժմ այստեղ կա սեփական կենդանաբուժական կլինիկա: Այն ոչ միայն սպասարկում է այգու կենդանիներին, այլ նաև այգուց դուրս բոլոր բուժօգնության կարիք ունեցող կենդանիներին, ընդ որում՝ բացառապես անվճար։

Մեզ թույլ տվեցին տեսնել, թե ինչպես են կենդանաբույժները խնամում եղեգնակատվին:

Կան տարածքներ, որտեղ բնակվում են միանգամից մի քանի կենդանատեսակներ։ Ասում են, փոքր ընտանեկան վեճեր այդ դեպքերում լինում են։ Օրինակ, չարաճճի սկյուռակապիկներն իրենց ԱԶԱՏավանդակը կիսում են կարապների հետ ու ժամանակ առ ժամանակ փորձում են գողանալ կարապների ձվերը:

Իսկ օրինակ, սպիտակագլուխ անգղները բնակվում են ճագարների հետ: Եվ, որքան էլ զարմանալի թվա, դա ճագարների համար վտանգավոր չէ՝ անգղները սնվում են միայն լեշերով։

Վերակառուցման և բարեփոխման աշխատանքներն այգում սկսվել են 2011 թվականին և դեռ շարունակվում են: Բոլոր հարցերում տեղի մասնագետներին խորհրդատություն եմ տրամադրում, մասնավորապես, Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու գործընկերները:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում