Զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան աճել է, քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում նրանց հանգիստն առավել հարմարավետ դարձնելու համար " />

Երևանի զբոսանքի վայրերում մեքենաների կայանումն արգելվել է

Զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան աճել է, քաղաքապետարանը քայլեր է ձեռնարկում նրանց հանգիստն առավել հարմարավետ դարձնելու համար

Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի մի շարք հատվածներում արգելել է ավտոմեքենաների կայանումը: Հայաստանյան լրատվամիջոցները հայտնում են, որ Երևանի քաղաքապետարանը «համապատասխան» քայլեր է ձեռնարկվել, մասնավորապես, մայրաքաղաքի զբոսանքի այն վայրերում, որտեղ շատ են լինում զբոսաշրջիկները՝ Կասկադ համալիրի, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքներում:

Իսկ զբոսաշրջիկների թիվը դեպի Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում աճել է: Ինչպես հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան եկող զբոսաշրջիկների թիվն աճել է 18,2 տոկոսով: Նա նշել է, որ շատացել են զբոսաշրջիկները Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից, Եվրոպայից:

«Սա արդյունք է այս ուղղություններով ակտիվ ու համալիր միջոցառումների իրականացման, խոսքը՝ վիզային ռեժիմի պարզեցման մասին է: Գիտեք, որ Իրանի հետ վիզայի պահանջը փոխադարձաբար հանվել է: Ռուսաստանի քաղաքացիներն էլ փետրվարից Հայաստան են այցելում ներքին անձնագրերով: Չինաստանից էլ քաղաքացիների համար պարզեցվել է Հայաստան մուտքի ռեժիմը, նրանք կարող են վիզա ստանալ հենց սահմանին կամ առցանց, ինչը ևս հանգեցրել է Չինաստանից զբոսաշրջիկների թվի ավելացմանը»,- մանրամասնել է Մեխակ Ապրեսյանը:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում