Մարդիկ պահանջում են քաղաքապետի հրաժարականը, իսկ նրա աշխատակազմը հակադարձում է. «Ծառերը փտած են եղել» " />

Երևանի բնակիչները բողոքում են. այգի է ծառահատվել բարեկարգման աշխատանքների անվան տակ

Մարդիկ պահանջում են քաղաքապետի հրաժարականը, իսկ նրա աշխատակազմը հակադարձում է. «Ծառերը փտած են եղել»

Երևանում դժգոհում եմ մայրաքաղաքի 2800-ամյակի առթիվ հիմնանորոգվող այգում կատարված ծառահատումների դեմ: Բնակիչների մի խումբ վաղ առավոտից բողոքի ակցիա է իրականացնում: Նրանք պնդում են, որ այգու բարեկարգման աշխատանքների անվան տակ ծառահատումներ են կատարվել, փարթամ ծառերը կտրվել են, որպեսզի տեղադրվեն շատրվաններ:

Քաղաքացիները սոցիալական ցանցերում դեռ երեկվանից տարածում էին լուսանկարներ, թե ինչպիսին էր այգին մինչև «բարեկարգումն» ու դրանից հետո:

Լուսանկարը՝ 360Stories

Ani Seize Khachatryan-ի ֆեյսբուկյան էջից

Քաղաքային իշխանությունները մեջբերում են մասնագիտական համապատասխան եզրակացությունը, որտեղ ասվում է. ծառերը «չոր ու ծերացած» են եղել:

Երևանի քաղաքապետարանը վստահեցնում է, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի քանակությամբ նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

Բողոքի ակցիային մասնակցող բնապահպանները ցանկացել են իրենց աչքերով տեսնել, թե ինչ վիճակ է այգում: Նրանք պոկել են այգին շրջապատող շինարարական պաստառները, թիթեղները և մտել ներս:

Իրավիճակը հանգստացնելու համար բողոքի ակցիայի մասնակիցների հետ զրուցելու է եկել Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, բայց ցուցարարները ասել են, որ նա և քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական պետք է տան՝ այսչափ ծառահատում իրականացնելու համար:

«Մենք մեր ծառերն ենք ուզում, մեր հարյուր տարվա ուռենիներն ենք ուզում»,- Օհանյանին ասել է ցուցարարներից մեկը:

Երևանի քաղաղաքապետարանի բնապահպանական վարչության պետ Ավետ Մարտիրոսյանն էլ նշել է, որ 40-45 բարձրարժեք ծառ է տնկվելու այգում, շատրվաններ են կառուցվելու: Նա էլ է ասել, որ ծառերը փտած են եղել, 50 տարվա հնության ու վտանգ են ներկայացրել բնակիչների համար:

Ցուցարարները կտրված ծառերի ճյուղերը դրել են քաղաքապետարանի առջև՝ հայտարարելով. «Տարոն, է՞ս ա չորացած ծառը»:

Մի քանի ցուցարար ներս էին մտել քաղապետարանի շենք և փորձել բանակցություններ վարել քաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանի հետ։ Նրանք ճարտարապետից պահանջում էին ներկայացնել զբոսայգու բարեկարգման հատակագծերն ու կառուցապատման նախագիծը։

«Գծագրերը մեզ մոտ չեն, դրանք արխիվում են։ Փորձում ենք կապ հաստատել արխիվի հետ, բայց չի հաջողվում։ Քանի դեռ դուք այստեղ էիք, ես հենց դրանով էի զբաղվում»,-ասել է Բարսեղյանը:

Ակտիվիստները խոստացել են շարունակել պայքարը՝ մինչև քաղաքային իշխանությունները հրաժարական տան:


Կարդալ ավելին JAMnews-ում