8 տուժածներից մեկի վիճակը բժիշկները գբնահատում են ծանր, մյուսներինը՝ բավարար" />

Երևանի արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժել են Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի քաղաքացիներ

8 տուժածներից մեկի վիճակը բժիշկները գբնահատում են ծանր, մյուսներինը՝ բավարար

Երևանի կենտրոնում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի ցանցում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով տուժել են երեք Հայաստանի, երեք Ռուսաստանի և երկու Իրանի քաղաքացի: Նրանցից 6-ը անչափահասներ են՝ 6-ից 15 տարեկան երեխաներ: Դեպքից հետո նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանի փոխանցմամբ՝ տուժածներից մեկի՝ 8-ամյա երեխայի վիճակը երեկվա դրությամբ ծայրահեղ ծանր է եղել, նրան վիրահատել են: Այժմ բժիշկները հավաստիացնում են. նրա կյանքին վտանգ չի սպառնում: Մյուս 7-ը ստացել են ավելի թեթև վնասվածքներ և արդեն դուրս են գրվել:

Նախնական տվյալներով, սննդի կետի խոհանոցում տեղի է ունեցել թթվածնի բալոնի պայթյուն: Ավելի ուշ Արմենպրես լրատվական գործակալությունը հետաքննություն է արել ու պարզել, որ պայթյունի պատճառը ոչ թե թթվածնային բալոնն է եղել, այլ գարեջրի ճնշումն ապահովող գազի բալոնը, որը մենյույում ներառված չի եղել, բայց վաճառվել է:

Հարուցվել է քրեական գործ հետևալ հոդվածով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը:

«Բուրգեր Քինգ»-ը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է տուժածներին բժշկական փոխհատուցում ցուցաբերել, ինչպես նաև օժանդակել տուժածների հետագա բուժման ծախսերը:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով սննդի կետում վնասվել են խոհանոցը՝ 60 քմ տարածքով, սպասարկման տաղավարը՝ մոտ 2 քմ, սրահի կախովի առաստաղը՝ մոտ 8 քմ, 2 գարեջրի տարա (40 լ) և սպասքի պարագաներ:


Կարդալ ավելին JAMnews-ում