Քաղաքային իշխանությունները մտադիր են փոխել օպերատորին, որը չի կատարում իր պարտականությունները: Նրա հետ պայմանագիր էին կնքել նախորդ իշխանությունները " />

Երևանի աղբահանության համար պատասխանատու ընկերությունը տուգանվել է խոշոր գումարով

Քաղաքային իշխանությունները մտադիր են փոխել օպերատորին, որը չի կատարում իր պարտականությունները: Նրա հետ պայմանագիր էին կնքել նախորդ իշխանությունները

«Sanitek» ընկերությունը, որը պատասխանատու է Երևանի աղբահանության համար, տուգանվել է 12 մլն դրամով (25 հազար ԱՄՆ դոլար): Քաղաքի բնակիչները հաճախ են բողոքում ընկերության աշխատանքից, հատկապես՝ ամառային ամիսներին: Ի վերջո, մայրաքաղաքի կոմունալ ծառայությունները ստուգումներ անցկացրին և փաստացի հավաստիացան, որ ընկերությունն իր պարտականությունները պատշաճ չի կատարում:

«Sanitek»-ի ղեկավարությունը նախապես նախազգուշացվել է պայմանագրի պայմանների խախտումների մասին։ Նրանց առաջարկել են բացթողումները շտկել  խելամիտ ժամկետում: Տուգանքը նշանակվել է այն բանից հետո միայն, երբ պարզ է դարձել, որ ընկերությունն անտեսում է քաղաքային իշխանությունների նախազգուշացումները:

Այժմ ընկերությանը զգուշացրել են, որ տուգանքից հետո պատժի ավելի խիստ մեթոդներ են կիրառվելու:

Մասնավորապես, Նիկոշ Փաշինյանի «Ելք» խմբակցության Երևանի ավագանու ներկայացուցիչներն առաջարկում են խզել օպերատորի հետ պայմանագիրը, որը պատասխանատու է Երևանի աղբահանության համար: «Sanitek» ընկերության հետ պայմանագիրը է կնքվել 4 տարի առաջ: Այն ժամանակ քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր:

«Մենք առաջարկում ենք միջազգային մրցույթ անցկացնել, նոր օպերատոր ներգրավել, որը մայրաքաղաքում աղբահանություն և սանիտարական աշխատանքներ կանցկացնի: Երևանում աղբահանության հետ կապված խնդիրները դեռևս 4 տարի առաջ «Sanitek» ընկերության հետ կնքած համաձայնագրից են բխում: Աղբի վերամշակման ոլորտում պետք է մրցակցություն լինի:

Երբ մի քանի տարի առաջ «Sanitek» միջազգային կազմակերպության հետ պայմանագիր էր կնքվում, երկրորդ օպերատորի մրցույթ այդպես էլ չհայտարարվեց», – մեկնաբանել է «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Դավիդ Խաժակյանը:


Կարդալ ավելին JAMnews-ում