Բայց առայժմ Հայաստանում գրանցված է էլեկտրական շարժիչով ընդամենը 15 ավտոմեքենա, և կա դրանց լիցքավորման միայն 9 կայան" />

«Երևանը կլինի հետիոտների և էլեկտրամոբիլների քաղաք». քաղաքապետարան

Բայց առայժմ Հայաստանում գրանցված է էլեկտրական շարժիչով ընդամենը 15 ավտոմեքենա, և կա դրանց լիցքավորման միայն 9 կայան

Երևանի քաղաքապետարանն աշխատում է բարենպաստ էկոլոգիական պայմաններ ստեղծել մայրաքաղաքում: Ավելի վաղ քաղաքապետը հայտարարել էր, որ Երևանը պետք է ավտոմեքենաների քաղաքից դառնա հետիոտների քաղաք: Իսկ հիմա դրվել են հաջորդ նպատակները. ստեղծել պայմաններ, որոնք կոգեշնչեն մարդկանց անցնել էկեկտրամոբիլների, ինչպես նաև ավելացնել էլեկտրականությամբ աշխատող քաղաքային տրանսպորտը:

Քաղաքապետարանը սկսում է իրենից

Երևանի քաղաքապետարանն անհրաժեշտ է համարում առաջին հերթին ավելացնել և թարմացնել էլեկտրականությամբ աշխատող տրանսպորտը: Մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի քարտուղարը հայտարարել է.

«Ինչպես գիտեք, աշխատանքներ են տարվում Երևանի տրասնպորտային նոր ցանցի ուղղությամբ: Նախատեսվում է հրաժարվել դիզելային շարժիչներից: Կլինեն գազային շարժիչներ, բայց նաև շարժակազմի շուրջ 10 տոկոսը կլինի էլեկտրական տրանսպորտ: Դա կլինի ներկա տրոլեյբուսային ցանցի վերազինման և համալրման կամ էլեկտրական ավտոբուսների տեսքով»:

Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ դրա համար կներգրավվեն դրամաշնորհային միջոցներ:

Հայաստանում հեռախոսների օգտագործման պատճառով աճել է վթարների թիվը

Հայ վարորդները կարող են աջ ղեկով մեքենաներ ներկրել

Խթաններ՝ էլեկտրամոբիլներ օգտագործելու համար

Էլեկտրամոբիլների օգտագործումը խթանելու համար կառավարությունը արտոնություններ է տալիս և պատրաստվում է զարգացնել դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքները:

Արդեն գործում է ավտոմեքենաների արտանետումների համար բնապահպանական հարկից ազատում: Իսկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ արդեն ընդունել է օրինագիծ՝ էլեկտրամոբիլներ ներմուծելիս ԱԱՀ-ից ազատելու մասին:

Ընդ որում, կառավարությունում արդեն հաշվել են, որ այդ հանգամանքը զգալիորեն չի ազդի բյուջեի մուտքերի վրա, քանի որ մեկ տարում հնարավոր չէ ներմուծել էլեկտրական շարժիչով շատ մեծ թվով ավտոմեքենաներ:

Էլեկտրամոբիլների թիվը

Ըստ ոստիկանության՝ Հայաստանում այժմ գրանցված է ընդամենը 15 էլեկտրամոբիլ: Առաջին 7-ը ներմուծվել են 2017թ., ևս 7-ը՝ 2018թ., իսկ 2019թ. առաջին եռամսյակում՝ միայն մեկ մեքենա:

Էլեկտրամոբիլների և էլեկտրական քաղաքային տրանսպորտի օգտագործումը, ըստ քաղաքապետարանի փորձագետների, զգալիորեն կբարելավի բնապահպանական վիճակը քաղաքում՝ օդի աղտոտվաղության առումով:

Լիցքավորման կայաններ

Էլեկտրամոբիլների օգտագործումը խթանելու նպատակով նախատեսված է 2020թ. զգալիորեն բարելավել ենթակառուցվածքները, մասնավորապես, ավելացնել դրանց լիցքավորման կայանների թիվը:

Առայժմ հստակ չէ՝ քանիսը կլինեն, քանի որ հայտնի չէ՝ արդյոք այդ կոչին կհետևեն Հայաստանի քաղաքացիները, և որքան էլեկտրական շարժիչով ավտոմեքենա կհայտնվի երկրում առաջիկայում:

Առայժմ Հայաստանում գործում է ընդամենը 9 կայան, որից 4-ը՝ Երևանում: Դրանց մեծ մասը նախատեսված է «Տեսլա» մակնիշի էլեկտրամոբիլների համար: Բայց քաղաքապետարանն արդեն հոգացել է, որպեսզի ավելանան այնպիսի կայանների թիվը, որտեղ հնարավոր կլինի լիցքավորել այլ մակնիշի ավտոմեքենաներ:

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում