Հենց եղանակը բացվում է, Սուխումի ծովափին միանգամից կարթերով պրոֆեսիոնալներ են հայտնվում" />

Երկու ձկնորսական պատմություն Աբխազիայից

Հենց եղանակը բացվում է, Սուխումի ծովափին միանգամից կարթերով պրոֆեսիոնալներ են հայտնվում

Այսպիսի տեսք ունի քաղաքային սիրահարների ձկնորսությունը.

Ահա ձկնորսական պատմություններ՝ հազարավոր պատմածներից երկուսը:

 Ամենահամեղ խամսան

Ալեքսանդր Տարիելովիչը պարզապես 30-ամյա փորձով ձկնորս չէ, այլ ռազմական նավատորմի նախկին զինվորական: Նա ասում է, որ ձկնորսության է գնում, որովհետև տանը ձանձրալի է: Իսկ այսպես նա համատեղում է հաճելին ու օգտակարը:

«Ես թոշակառու եմ: Առավոտյան զարթնում եմ, գալիս ծովափ, հանդիպում ծանոթներիս, զրուցում նրանց հետ, իմանում վերջին նորությունները. այդպես օրս անցնում է», – ասում է նա:

Ալեքսանդր Տարիելովիչն այսպիսի պատմություն պատմեց:

«Պատերազմ էր, քաղաքում ուտելիք չկար, բոլորը գլուխները պահում էին, ինչպես կարող էին: Մի անգամ գնացի դեպի ծովափ և այնտեղ փոքր ձկնորսական նավ տեսա: Տախտակամածին ինչ-որ տղա էր կանգնած, մոտեցա նրան, զրույցի բռնվեցինք: Եվ այդտեղ նկատեցի, որ տախտակամածին ուռկան է գցած, և մտածեցի. ահա այս ուռկանով էլ հիմա ձուկ կբռնենք: Նա համաձայնեց: Մենք ափից մի փոքր հեռացանք, գցեցինք ուռկանը և ինչ-որ ժամանակ անց հանեցինք այն՝ մեջը լիքը խամսա, ընդ որում՝ հսկայական:


Հասանք ափ և սկսեցինք պարզապես  բոլորին բաժանել այդ խամսան: Մեզ էլ իհարկե թողեցինք: Մարդիկ երախտագիտությամբ վերցնում էին ձուկն ու հեռանում, իսկ ես ներքուստ հպարտություն էի զգում, որ մի լավ բան արեցինք: Դա ամենահամեղ խամսան էր, որն իմ կյանքում կերել եմ: Ես հաճախ եմ հիշում այս պատմությունն ու մտածում, որ այն պահին մեզ վրա Աստված նայեց և խղճաց»
:

Նախանձ

Բոլոր ձկնորսները գիտեն. երբեմն ձկնորսական խանդավառությունը սահմանն անցնում է և խելագարության է վերածվում, ցանկացած գնով ավար ձեռք բերելու ցանկության: Այդպիսի բան է եղել նաև ձկնորս Թամազի հետ, որն ամեն օր կարթով Սուխումի ծովափին կանգնած է:

Ահա նրա պատմությունը:

Մի դեկտեմբերյան առավոտ նա որոշել է ձկնորսության գնալ, չնայած որ եղականը վատն է եղել, և նորմալ բան բռնելու հույս չի եղել:

«Ինչպես միշտ, գնացի դեպի ալեհատը, որն իմ տնից ամենամոտն է, ամեն ինչ շարեցի և սկսեցի ձուկ որսալ: Կողքս ևս երկու ձկնորս էր նստած: Մի քանի ժամ նստեցի և ոչինչ չկարողացա բռնել: Իսկ հարևանս մեկը մյուսի ետևից ձուկ էր բռնում:


Ես այնպես էի զայրացել, որ չկարողացա ինձ զսպել, հիմա ամաչում եմ հիշել: Սակայն այնպես էի նեղսրտել, որ սկսեցի չարախնդալ, փորձեցի նրան նեղացնել: Իսկ նա ասաց, որ ես իրեն նախանձում եմ: Այդ պահին ես վեր կացա և շարունակում էի նրա հետ վիճել, պատահաբար դիպչեցի ձկով լի դույլին, այն ընկավ ջուրը:


Այդ ամենն այնքան ամոթալի էր, չէ՞ որ բոլորը կմտածեին, որ ես դա հատուկ արեցի: Լավ է, որ այդ մարդը դեմքիցս հասկացավ, որ չէի ուզում այդպիսի բան անել: Իհարկե, միանգամից չհասկացավ, սկզբից մենք քիչ էր մնում ծեծեինք միմյանց, սակայն հետո ես նրան կարողացա ամեն ինչ բացատրել: Հաճախ եմ հիշում այդ պատմությունը, ես այն մտապահել եմ որպես դաս՝ մի՛ նախանձիր ուրիշներին»
:

3U8A8320 copy

Հոդվածում արտահայտած մտքերն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության դիրքորոշման հետ:

Կարդալ ավելին JAMnews-ում