Ցույցն անցկացվել է Թբիլիսիում Ռուսաստանի նախկին դեսպանատան շենքի դիմաց՝ ի նշան 2008թ-ի օգոստոսյան պատերազմի տասնամյակի" />

Երեք բիլբորդ՝ Թբիլիսիում Ռուսաստանի դեսպանատան մոտ: Ֆոտոռեպորտաժ բողոքի ակցիայից

Ցույցն անցկացվել է Թբիլիսիում Ռուսաստանի նախկին դեսպանատան շենքի դիմաց՝ ի նշան 2008թ-ի օգոստոսյան պատերազմի տասնամյակի

Լուսանկարը՝ Գվանցա Նեմսաձեի, on.ge

«Պատերազմը Ռուսաստանն է սկսել», «Ոչ ռուսական ագրեսիային և օկուպացիային». այսպիսի կարգախոսներով է Թբիլիսիում ՌԴ նախկին դեսպանատան շենքի մոտ նշվել օգոստոսյան պատերազմի 10-ամյակն ու բողոքի ակցիա անցկացվել Կրեմլի քաղաքականության դեմ:

Մարդիկ վանկարկում են «Ռուսաստան՝ օկուպանտ»,  «Stop Russia!» կարգախոսները։

Ակցիայի մասնակիցներն իրենց ելույթներում նշել են, որ Ռուսաստանն արդեն դարեր շարունակ պայքարում է Վրաստանի անկախության դեմ, և 2008թ-ի օգոստոսյան պատերազմն այդ պայքարի մի մասն էր միայն:

Լուսանկարը՝ Գվանցա Նեմսաձեի, on.ge

Լուսանկարը՝ Գվանցա Նեմսաձեի, on.ge

Լուսանկարը՝ Գվանցա Նեմսաձեի, on.ge

Ակցիայի մասնակիցները շրջակա տարածքը խորհրդանշական փշալարով էին պատել. հենց այդպիսի փշալար է օգտագործվում հակամարտության գոտում սահմանազատում անելիս:

Մարդիկ դեսպանատան մոտ երեք կարմիր բիլբորդ էին պարզել.

Russia Kills.  And Still No Action? How Come? («Ռուսաստանը սպանում է», «Եվ կրկի՞ն ոչ մի արձագանք», «Այդ ինչպե՞ս»): Բողոքի նման ձևը տարածվել է «Երեք բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի» ֆիլմի՝ հայտնվելուց հետո:

Լուսանկարը՝ Գվանցա Նեմսաձեի, on.ge

Լուսանկարը՝ Գվանցա Նեմսաձեի, on.ge

Բողոքի ացիային մասնակցում էին ուսանողներ, քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպություների ներկայացուցիչներ, շարքային քաղաքացիներ:

Ոմանք թռուցիկներ էին բաժանում վրացերեն և անգլերեն լեզուներով, որոնք Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ էին պարունակում օկուպացիայի համար:

Նրանցից շատերը պարզել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծաղրանկարային դիմանկարը՝ այդ կերպ արտահայտելով իրենց բողոքը: 

 

Լուսանկարը՝ Գվանցա Նեմսաձեի, on.ge


Կարդալ ավելին JAMnews-ում