Երեխաներ, որոնք համակարգչային խաղեր չեն խաղում" />

Բալտա գյուղի երեխաները, Հյուսիսային Օսիա

Երեխաներ, որոնք համակարգչային խաղեր չեն խաղում

Untitled-2

Լուսանկարը՝ Տոմա Ագկացևա

Հյուսիսային Օսիայի Բալտա գյուղի երեխաները համակարգչային խաղերի գիտակ չեն, ազատ ժամանակը դրսում են անցկացնում: Այստեղ նրանք սկզբում դիրքավորվել էին նկարվելու հաար, իսկ հետո հասան ինձ և հարցրին.

– Իսկ ո՞ւր է մեր նկարը:

Իսկ նա, որ բադմինտոնի փետրագնդակ ուներ ձեռքը, հարցրեց.

– Լուսանկարը խնդրում եմ մորս տվեք, մեր տունը երկրորդ անկյունայինն է:

Բալտայում ընդամենը մեկ դպրոց կա, փոխարենն այնտեղ 11 ազգությունների երեխաներ են սովորում:


Կարդալ ավելին JAMnews-ում