Բռնած ձուկը պետք է ետ ջուրը գցել" />

Երբ ձկնորսությունը սպորտի է վերածվում

Բռնած ձուկը պետք է ետ ջուրը գցել

Կոլխիդայի ազգային պարկի տարածքում՝ Չուրիա գետի վրա, սպորտային ձկնորսության առաջնություն տեղի ունեցավ:

Այն առաջին անգամ էր անցկացվում և նվիրված էր տեղացի ձկնորս Վալերիան Խապավայի հիշատակին, ով մահացել է անցյալ տարի 90 տարեկան հասակում:

Առաջնությանը մասնակցեցիին 60 սիրողական ձկնորսներ: Հաղթողները պարգևատրվեցին գավաթներով և հատուկ նվերներով: Ըստ առաջնության կանոնակարգի՝ մասնակիցները բռնած ձուկը կշռելուց հետո ետ ջուրն էին գցում:

Կոլխիդայի ազգային պարկը Արևմտյան Վրաստանում է: Դրա մեջ մտնում է Սև ծովի ափամերձ հատվածը, Պալեաստոմի լճի ավազանը:

Ազգային պարկը ստեղծվել է բարձր խոնավություն ունեցող Կոլխիդայի միջազգային նշանակության էկոլոգիական համակարգի պահպանման համար:

 

Այն ներառում է Զուգդիդի, Խոբի, Սենակի, Աբաշի և Լանչխուտի շրջանները:

Պահպանվող տարածքների այսցելության 2016թ-ի վիճակագրության համաձայն այցելության քանակով Կոլխիդայի ազգային պարկն 8-րդ տեղն է զբաղեցնում, իսկ այս տարի այն արդեն այցելել է 8 185 մարդ:

Առաջին անգամ հրապարակվել է 06.07.2016


Կարդալ ավելին JAMnews-ում