Աշխատանքից հեռացված պաշտոնյայի պայթյունավտանգ ցուցմունքները" />

Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենը՝ Ռուսաստանի և Թրամփի մասին

Աշխատանքից հեռացված պաշտոնյայի պայթյունավտանգ ցուցմունքները

Հունիսի 8-ին ԱՄՆ Կոնգրեսում ցուցմունքներ է տվել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմին: Նա հեռացվել է իր պաշտոնից մեկ ամիս առաջ նախագահ Թրամփի կողմից: Կասկածներ են առաջացել, որ այդ  որոշումը կապված էր ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննության հետ, որը վարում էր բյուրոն:

Ահա թե ինչ է հայտնի դարձել Ջեյմս Կոմիի ցուցմունքներից.

– ՀԴԲ-ն կասկածներ չուներ, որ Ռուսաստանը փորձել է կիբերհարձակումներ կազմակերպել ավելի քան հարյուր ամերիկյան կազմակերպությունների դեմ: Դա տեղի է ունեցել վերջին երկու տարվա ընթացքում ռուսական ղեկավարության իմացությամբ:

– Նախագահ Թրամփն ուղղակի ցուցումներ չէր տալիս, սակայն «հույս էր հայտնում», որ ՀԴԲ-ն կդադարեցնի ազգային անվտանգության գծով նախագահի նախկին օգնական Ֆլինի հանդեպ հետաքննությունը ռուս պաշտոնյաների հետ նրա կապերի վերաբերյալ:

– Ջեյմս Կոմին ուղղակիորեն մեղադրել է նախագահ Թրամփին փաստերի խեղաթյուրման համար՝ վերջինիս հայտարարությունները ՀԴԲ ղեկավարի պաշտոնից հեռացնելու մասին անվանելով «ուղիղ սուտ»:

Ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է: Այն վարում է Սենատի հետախուզության կոմիտեն և հատուկ դատախազն արդարադատության նախարարությունից:


Կարդալ ավելին JAMnews-ում