Առաջին անգամ Եվրոպայից դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալը գերազանցել է Ռուսաստանից արվող փոխանցումների ծավալը " />

Եվրոպայում բնակվող էմիգրանտները Վրաստան ավելի շատ գումար են փոխանցում, քան Ռուսաստանում աշխատողները

Առաջին անգամ Եվրոպայից դեպի Վրաստան դրամական փոխանցումների ծավալը գերազանցել է Ռուսաստանից արվող փոխանցումների ծավալը

2018թ-ի առաջին կիսամյակում Եվրամիությունից Վրաստան դրամական փոխանցումների տեսքով 255 մլն դոլար է մտել: Այդ գումարը 41 միլիոնով գերազանցում է Ռուսաստանից ստացված դրամական փոխանցումների ծավալը: Հունվարին-հուլիսին Ռուսաստանից փոխանցվել է 214 մլն դոլար:

Այս վիճակագրական ցուցանիշը Վրաստանում արդեն պատմական են անվանել, քանի որ սա առաջին անգամն է, երբ Եվրոպայից փոխանցումների գումարը գերազանցել է Ռուսաստանից արված փոխանցումներին:

Ինչպես գրում է վրացական «Ֆորբսը», վերջին 4 ամիսներին, ի տարբերություն նախորդ տարվա, Ռուսաստանից փոխանցումների ծավալը կրճատվում է միջինում ամսական 0,5 միլիոնով, իսկ Եվրամիությունից փոխանցումները յուրաքանչյուր ամիս միջինում աճում են 11 մլն դոլարով:

Ինչպես գրում է բիզնես-պարբերականը, Ռուսաստանից փոխանցումների կրճատում է նկատվում 2015թ-ից, երբ ռուսական ռուբլին զգալիորեն արժեզրկվեց, և ռուսական տնտեսությունը խնդիրների բախվեց պատժամիջոցների պատճառով:

  • Եվրամիության երկրներից փոխանցումների ամենամեծ ծավալը կատարվել է Իտալիայից (89 մլն դոլար հունվար-հունիս), Հունաստանից (81 մլն դոլար), Գերմանիայից (20 մլն դոլար) և Իսպանիայից (19 մլն դոլար):
  • Ամենաշատ վրացի էմիգրանտներն ապրում և աշխատում են Ռուսաստանում, Իտալիայում և Հունաստանում: Նրանք ամսական գումար են Վրաստան ուղարկում այնտեղ մնացած իրենց ընտանիքներին պահելու համար:

Կարդալ ավելին JAMnews-ում