Ներքին գործերի նախարարությունն այդ «ասեկոսեները» հերքում է " />

Եվրոպայի լիգայի պատճառով քաղաքի կենտրոնի հնարավոր արգելափակումը վրդովել է բաքվեցիներին

Ներքին գործերի նախարարությունն այդ «ասեկոսեները» հերքում է

ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի պատճառով, որը Բաքվում կանցկացվի մայիսի 29-ին, քաղաքի հիմնականում կենտրոնական փողեցներում երթևեկությունը կսահմանափակվի մայիսի 25-ից մինչև 31-ը, հաղորդում է Ona.az կայքը.

• Սկանդալ Բաքվում կայանալիք ֆուտբոլային եզրափակչի շուրջ

• Ադրբեջանին ինչի՞ համար է պետք «Ֆորմուլա-1»-ը

Այս նորությունն այսօր վրդովեցրել է բաքվեցիներին։ Առավելևս, որ ոչ մի տեղ չի նշվում, թե ինչ նկատի ունեն, երբ ասում են «երթևեկության սահմանափակում»։ Մարդիկ որոշել են, որ իրենց պարզապես թույլ չեն տալու մտնել այդ փողոցներ։ Ճիշտ է, ներքին գործերի նախարարությունն այդ լուրը հերքում է։

Եվրոպայի լիգայի եզրափակչում, որը կայանալու է Բաքվի օլիմպիական մարզադաշտում, հանդիպելու են անգլիական «Չելսի» և «Արսենալ» ֆուտբոլային թիմերը։

Այս փուլում սպասվում է, որ Ադրբեջան է ժամանելու ավելի քան 20 հազար արտասահմանցի երկրպագու։ Քաոսից խուսափելու և ավտանգություն ապահովելու համար սահմանափակվելու է քաղաքացիների տեղաշարժը կենտրոնական հետիոտնային գոտում՝ Ցայտաղբյուրների հրապարակում և Նիզամիի փողոցում։ Համենայնդեպս, այդպես է պնդում Ona.az կայքը։ Իսկ քանի որ այն իշխանություններին մոտ գտնվող աղբյուր է, Ադրբեջանում շատերն են դրան անխոս հավատում։ Նույնիսկ այն բանից հետո, երբ մի քանի այլ կայքեր հրապարակեցին ներքին գործերի նախարարության ներկայացուցչի հերքումը։

Սոցցանցերում դա վեճեր, վրդովմունք է առաջացրել և սև հումորի առիթ տվել․

«Որքա՞ն կարելի է։ Իսկ եթե ես այդ հատվածում եմ ապրո՞ւմ։ Հիմա ի՞նչ, փողոց դուրս չգա՞մ»;

«Այդ դեպքում թող ողջ քաղաքը ցանկապատեն ընդհանրապես և մեզ այնտեղ չթողնեն»;

«Լսե՞լ եք, ներքին գործերի նախարարությունն արդեն հերքում է տարածել։ Երևի վախեցել են ժողովրդի արձագանքից։ Կամ էլ պարզապես ստուգում էին և հասկացել են, որ համը հանում են»։

Մի խոսքով, դեռ ոչ ոք ոչինչ չի հասկանում, բայց բոլորը զայրանում են։

Իսկ տո՞նն ինչ եղավ

Այդ նույն ժամանակահատվածում՝ մայիսի 28-ին, Ադրբեջանում նշվելու է Հանրապետության օրը․ 1918թ-ին այդ օրը ստեղծվել է առաջին ժողովրդավարական հանրապետությունը։ Ավանդույթի համաձայն՝ ամեն տարի մայիսի 28-ին քաղաքական գործիչներն, ակտիվիստներն ու հասարակ քաղաքացիները ծաղիկներ են դնում այդ իրադարձությանը նվիրված հուշարձանին քաղաքի կենտրոնում՝ Իսթիգլալիաթ պողոտայում։ Սակայն այս տարի այդ պողոտան նույնպես ներառվել է ենթադրյալ «նախաեզրափակչային սահմանափակման» մեջ։

• Համերգ, հրավառություն և ընդհատված երթ․ թե ինչպես Բաքվում նշվեց առաջին հանրապետության հարյուրամյակը

«Հանրապետական այլընտրանք» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իլգար Մամեդովը կարծում է, որ դա պարզապես առիթ է, որ ընդդիմությանը չթույլատրվի տոնական երթ կազմակերպել։ Ֆեյսբուքյան իր էջում Մամեդովը դա «խայտառակություն» է անվանել և նույնիսկ ամոթանք տվել ՈՒԵՖԱ-ին, որ նա սատարում է Ադրբեջանի իշխանություններին։


Կարդալ ավելին JAMnews-ում