Անձնական կյանքին միջամտելու համար պետությունը նրան պետք է 16 750 եվրո փոխհատուցում վճարի" />

Եվրոպական դատարանը բավարարել է լրագրող Խադիջա Իսմայիլի արդեն երկրորդ հայցն ընդդեմ Ադրբեջանի

Անձնական կյանքին միջամտելու համար պետությունը նրան պետք է 16 750 եվրո փոխհատուցում վճարի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլի բողոքն իր անձնական կյանքին միջամտելու վերաբերյալ։ Խոսքը գնում է այն մասին, որ 2012 թ-ին համացանցում էր հայտնվել Իսմայիլի ինտիմ կյանքի տեսագրությունը, իսկ դատախազությունը մեղավորին չէր գտել, փոխարենը լրագրողի մասին անձնական տեղեկություններ էր հրապարակել։ Դատարանը վճռել է, որ Իսմայիլին պետք է 15 հազար եվրո փոխհատուցում վճարվի, ինչպես նաև 1750 եվրո՝ դատական ծախսերի համար։ Սա արդեն երկրորդ հայցն է, որը լրագրողը շահել է Եվրոպական դատարանում։

Խադիջա Իսմայիլն ադրեջանցի լրագրող է, երկրի իշխանությունների վերաբերյալ աղմկահարույց հետաքննությունների և քննադատական հդվածների հեղինակ։ 2015թ-ին մեղադրվել է 7,5 տարվա ազատազրկման հարկերից խուսափելու, հափշտակության, ապօրինի գործարարության և ծառայողական դիրքի չարաշահման համար։ 2016թ-ին նրա պատիժը փոխարինվեց պայմանական պատժով։

• Եվրոպական դատարանը ճանաչել է Ադրբեջանի 11 քաղաքացիների իրավունքների խախտումը

• Թե ինչպես էին հարստանում վրացի պաշտոնյաները․ լրագրողները հայտնաբերել են պատգամավորների և նախարարների էլիտար տները

Տեսագրություն, հետաքննություն, բողոք

2012 թ-ին Խադիջա Իսմայիլը սպառնալիքներով անանուն նամակ էր ստացել, որ եթե չդադարեցնի իր հետաքննությունները, կհրապարակվի նրա ինտիմ կյանքի տեսագրությունը։ Լրագրողը չդադարեցրեց իր հետաքննություններն, ու տեսանյութն իրոք հայտնվեց համացանցում։ Դրան զուգահեռ իշխանամետ թերթերում մի քանի հոդված հրապարակվեց, որոնցում Իսմայիլը մեղադրվում էր «պրոֆեսիոնալիզմի պակասի», «կառավարության հանդեպ կողմնակալության» և «անբարոյական պահվածքի» համար։

Իր բնակարանում Իսմայլիը հայտնաբերել էր գաղտնի տեսասարքեր, երկրորդ հեռախոսագիծ և նկարահանված նյութը հեռարձակելու լարեր։ Հետաքննություն էր սկսվել, սակայն մեղավորն այդպես էլ չէր հայտնաբերվել։ Իսմայիլը բողոքել էր քննության անարդյունավետությունից, իսկ դատախազությունն ի պատասխան հրապարակել էր հաշվետվություն՝ պատմելով վկաների հարցաքննությունների մասին, այդ թվում՝ Իսմայիլի մերձավոր շրջապատի։ Լրագրողը համարել էր, որ այդ հաշվետվությունում առկա էին տեղեկություններ իր անձնական կյանքի մասին (ընկերների, գործընկերների և ընտանիքի անդամների լրիվ անուններն ու մասնագիտություններն, ինչպես նաև նրա տան հասցեն և այն մարդու անձը, որը երևում էր տեսագրությունում)։ Տեղի դատարանները հրաժարվել էին քննել Իսմայիլի բողոքը, և նա դիմեցլ էր ՄԻԵԴ։

Եվ ահա այժմ Եվրոպական դատարանը վճռեց, որ Իսմայիլի հանդեպ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հոդված 8-ը (մասնավոր և ընտանեկան կյանքի, բնակության վայրի, նամակագրության հանդեպ հարգանք) և հոդված 10-ը (կարծիքի ազատ արտահայտում)։

Ճիշտ է, իրեն հասնող փոխհատուցումը (ինչպես նաև նախորդ հայցով փոխհատուցումը) ստանալ նա դեռ չի կարող, որովհետև հարկերի նախարարությունն արգելափակել է նրա բանկային հաշիվը։ Պատճառը հարկերի մասով պարտքերն են։ Ընդ որում, պետությանը «պարտք է» ոչ թե նա անձամբ, այլ Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որտեղ նա աշխատում էր։

Թեև, ինչպես նշում է նրա փաստաբան Ֆարիզ Նամազլին, հարկերի մասով պարտքերն ու հաշվի արգելափակումը ցանկացած դեպքում չի կարող խանգարել այդպիսի փոխհատուցումների վճարմանն ու ստացմանը։

Այժմ ՄԻԵԴ-ը քննում է Խադիջա Իսմայիլի ևս մի քանի բողոք։

Facebook Comments

Կարդալ ավելին JAMnews-ում