Սպասվում է ԵՄ հատուկ ներկայացուցչի այցն Ադրբեջան" />

Եվրամիությունն անհանգստացած է ղարաբաղյան շփման գծում իրավիճակի սրմամբ

Սպասվում է ԵՄ հատուկ ներկայացուցչի այցն Ադրբեջան

 

Եվրամիությունն աջակցում է ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի գործունեությանը:

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ դեսպան Մալենա Մարդը՝ մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի զորքերի շփման գծում վերջերս տեղի ունեցած բախումները, փոխանցում է report.az-ը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտությունում ստատուս քվոն կայուն չէ:

Դեսպանը նույնպես հաղորդել է, որ ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը մտադիր է մոտ ապագայում այցելել Ադրբեջան, այցի ընթացքում քննարկվելու է հակամարտության կարգավորման հարցը:

Մալենա Մարդը նույնպես հաղորդել է, որ «ԵՄ-ն և Ադրբեջանը պատրաստվում են ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների նոր փուլին»:

Նրա խոսքով՝ այդ փուլը կմեկնարկի մոտ ապագայում: Բանակցությունների թեման կլինի համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ միգրացիայի, առևտրի, պետական կառավարման բարելավման և այլն:


Կարդալ ավելին JAMnews-ում