Միջազգային կոնֆերանս Բաթումում․ Եվրախորհրդի ներկայացուցիչներն ու Վրաստանի առաջին դեմքերը տարբեր կերպ են գնահատում այն, թե որոնք են երկրի գլխավոր խնդիրները" />

Եվրախորհրդի նախագահ․ «Դիմում եմ Վրաստանի քաղաքացիներին, թույլ մի տվեք պառակտել ձեզ»

Միջազգային կոնֆերանս Բաթումում․ Եվրախորհրդի ներկայացուցիչներն ու Վրաստանի առաջին դեմքերը տարբեր կերպ են գնահատում այն, թե որոնք են երկրի գլխավոր խնդիրները

Բաթումը՝ Վրաստանի սևծովյան ափին գտնվող քաղաքն, ընդունում է «Վրաստանի եվրոպական ուղին» անվանումով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են Եվրամիության և այլ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։

Քաղաքական ճգնաժամ Վրաստանում։ Ի՞նչ է կատարվում

Facebook-թրոլներ ու կեղծ մեդիակայքեր։ Թե ինչպես է իշխանությունը պայքարում ցուցարարների դեմ

Փորձագետներից շատերն ընդգծում են բարձրաստիճան եվրոպական պաշտոնյաների այցի կարևորությունը Վրաստան՝ վերջինիս և Ռուսաստանի միջև վերջերս սրված հարաբերությունների ֆոնին։

Կոնֆերանսին ելույթ ունենալիս Դոնալդ Տուսկն ասել է, որ Վրաստանին, առաջին հերթին, համերաշխություն է անհրաժեշտ երկրի ներսում

«Ժողովրդավարությունը զարգացման համար է, այլ ոչ թե քաղաքացիական դիմակայություններ և պատերազմներ ծնելու»։

Սակայն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն իր ելույթում խոսել է հակամարտության շրջանների վերաբերյալ նոր հումանիտար նախագծերի մասին և Եվրամիությունից օգնություն խնդրել այդ հարցում։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես ասել է, որ Վրաստանը մեծ աջակցություն է սպասում Եվրոպայից, երբ խոսքը գնում է օկուպացիայի մասին։

Եվրախորհրդի և Վրաստանի նախագահները համատեղ հայտարարություն են արել ասուլիսի ժամանակ։

____________________

Եվրախորհրդի նախագահ «Չենք թաքցնում Եվրամիությունում քիչ չեն մարդիկ, որոնք կասկածանքով են վերաբերվում դրա ընդլայնման հեռանկարներին»

Ձախից աջ․ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե

Դոնալդ Տուսկը մեկնաբանել է Ռուսաստանի կողմից Վրաստանի հետ ավիահաղորդակցության սահմանափակումն ու հայտարարել, որ Վլադիմիր Պուտինի այդ որոոշումն «ապահամամասնական էր, անարդար և ոչ մի կերպ չարդարացված»։

Նա ասել է նաև, որ Խորհրդային Միության փլուզումը դրական երևույթ էր և վկայակոչել է այդ առթիվ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը

«Հիշում եք, երևի, թե ինչպես 2005թին Ռուսաստանի նախագահը հայտարարեց «Ժամանակն է ընդունելու, որ Խորհրդային Միության կոլապսն այդ շրջանի մեծագույն սխալ էր»։ Եվ այսօր ես այս հարթակից ուզում եմ բարձրաձայն հայտարարել, որ Խորհրդային Միության կոլապսն ու փլուզումը շատ դրական երևույթ էր Վրաստանի, Լեհաստանի, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար։ Եվ ես վստահ եմ, որ հենց Ռուսաստանի համար՝ նույնպես», — ասել է Դոնալդ Տուսկը։

Նա հայտարարել է, որ «Վրաստանը միշտ կարող է հույսը դնել Բրյուսելի համերաշխության վրա», սակայն միաժամանակ ընդգծել է, որ Վրաստանում հանրությունը պետք է համերաշխություն փնտրի։

Տուսկն ասել է, որ ուժեր կան, որոնք ուզում են կիսել Վրաստանն ու վրացական հասարակությունը

«Ձեզ եմ դիմում ոչ ոքի թույլ մի տվեք պառակտել ձեզ, միշտ միասնական եղեք որպես մի մեծ Եվրոպա», հայտարարել է Տուսկն ու իր ելույթն ավարտել վրացերեն «Կեցցե ազատությունն ու անկախ Վրաստանն» արտահայտությամբ։

Նրա ելույթում ևս մեկ վրացերեն արտահայտություն կար՝ վրացական գրականության դասական գրող Վաժա Փշավելայի խոսքերը։

Դոնալդ Տուսկը վրացերենով մեջբերել է Վաժա Փշավելայի հայտնի «Կոսմոպոլիտիզմ և հայրենասիրություն» նամակից մի հատված։

««Ոմանք կարծում են, որ իսկական հայրենասիրությունը հակասում է կոսմոպոլիտիզմին, սակայն դա ճիշտ չէ։ Բոլոր իսկական հայրենասերները կոսմոպոլիտներ են այնպես, ինչպես բոլոր խելամիտ կոսմոպոլիտները՝ հայրենասերներ», – ասում է Վաժան», – նշել է Տուսկը։

Կոնֆերանսին բարձրացվել է Եվրամիությանը Վրաստանի անդամակցելու հեռանկարի հարցը։ Եվրախորհրդի նախագահն ասել է, որ այդ հարցի վերաբերյալ Եվրոպայում թերահավատություն կա։ Նա ասել է, որ ինքը կասկածներ չունի, «սակայն այդպիսի գործերը [Եվրամիությանն անդամակցելը] մեկ օրում չեն որոշվում»։

Տուսկն ընդգծել է, որ Վրաստանում անվտանգության առումով մեծ խնդիրներ կան

«Գործընկեր երկրներում շատ լուրջ խնդիրներ և մարտահրավերներ կան անվտանգության առումով։ Ես պետք է հիշատակեմ Վրաստանը որպես մի երկիր, որի համար անվտանգության հարցերը շատ լուրջ մարտահրավեր են»։

Նա նաև դրական է գնահատել 2020թի խորհրդարանական ընտրությունները համամասնական համակարգով անցկացնելու մտադրությունը և հայտարարել, որ դա էլ ավելի է Վրաստանին մոտեցնում եվրոպական արժեքներին։

Դոնալդ Տուսկի հետ միասին կոնֆերանսի հյուրերի թվում էր նաև հումանիտար օգնության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսն, ինչպես նաև Լեհաստանի, Շվեդիայի, Հունգարիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Չեխիայի, Մոլդովայի, Ալբանիայի, Բելառուսի, Ադրբեջանի, Սերբիայի, Գերմանիայի և Ռումինիայի արտգործնախարարներն ու կառավարության մյուս անդամները։

Կոնֆերանսին ելույթ են ունեցել Վրաստանի նախագահն ու վարչապետը։ Վարչապետ Բախտաձեն հայտարարել է, որ Վրաստանը երկու թշնամի ունի՝ ռուսական օկուպացիան և աղքատությունը։

Մամուկա Բախտաձե «Մեր գլխավոր մարտահրավերներն օկուպացիան ու աղքատությունն են»

Վարչապետը խնդրել է եվրոպական հանրությանն օգնել Վրաստանի կառավարությանը բարելավել հակամարտության գոտում ապրող մարդկանց կյանքը։

«Վրաստանի սրտում տեղակայվել են ապօրինի ռուսական բազաներ, և ամեն օր մենք բախվում են Վրաստանի քաղաքացիների առևանգումների, կտտանքների և սպանությունների․․․ Մենք պետք է գիտակցենք, որ ոչ միայն Վրաստանը պետք է դիմակայի դրան, այլ որ դա մեր եվրոպական խնդիրն է՝ միավորել ընտանիքներ, որոնք բաժանված են տարանջատման գծով։

Մեր խնդիրն է օկուպացված տարածքներում բնակվողներին առողջապահություն և կրթության հնարավորություն տրամադրելը։ Ինչպես նաև՝ միկրոբիզնես անելու հնարավարություններ, որպեսզի նրանք կարողանան կերակրել իրենց ընտանիքները։ Սրանք նոր նախաձեռնություններ են ավելի լավ ապագայի համար, և մեզ անհրաժեշտ է ձեր աջակցությունը, Եվրոպայի աջակցությունը, որպեսզի նախագիծն իրականանա», – հայտարարել է վարչապետը։

Սալոմե Զուրաբիշվիլի «Մեզ պետք է Եվրամիության օգնությունը, որպեսզի մեր երկիրը միավորվի»

Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Եվրամիությանն օգնության համար, բայց ասել է, որ Վրաստանն Արևմուտքից ավելին է սպասում, երբ խոսքը գնում է օկուպացիայի մասին։ Այդ համատեքստում նա հիշատակել է նաև խորհրդարանի դիմաց ընթացող ակցիաները։

«Աբխազիայի և Հարավային Օսիայի թեմաներն արդեն առաջնահերթ չեն միջազգային հարթությունում։ Դա մեզ համար շատ մեծ խնդիր է։ Դա այն հարցը չէ, որի մասին մենք մոռանալու ենք, կամ որը պարզապես անհետանալու է։ Հունիսի 20-ին մեկնարկած ցույցն այն բանի բնական արտահայտումն է, ինչը հուզում է մեր բնակչությանը երկար տարիներ։ Դա հիասթափություն է այն բանից, որ քաղաքական ոչ մի առաջընթաց տարածքային վերականգնման ճանապարհին չկա», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նախագահն անդրադարձել է լարված վրացռուսական հարաբերություններին։

Նրա խոսքով՝ չնայած լարվածությանն ու 2008թի պատերազմին՝ Վրաստանը շարունակում է ընդունել ռուս զբոսաշրջիկներին։

«Վերականգնված լարվածությունն, առավելևս՝ գոյություն ունեցողն, անընդունելի է և չի նպաստում երկարաժամկետ կայունությանը», – նշել է նա։

«Ես վստահ եմ, որ եթե մենք բոլորս մասնակցենք․․․ ռուսական ռազմաբազաները կհեռանան Գուդաութիից կամ Ցխինվալի տարածաշրջանից։ Կայունությունը տարածաշրջանում, կայունությունը Սև ծովում նույնքան կարևոր է Եվրոպայի, այնպես էլ Վրաստանի և բոլոր մեր հարևանների համար։ Մեզ անհրաժեշտ է Եվրամիության օգնությունը մեր երկիրը միավորելու համար», – հայտարարել է Զուրաբիշվիլին։

Նա նշել է նաև, որ «Վրաստանը խաղաղ ազգ է և մի երկիր է, որը ոչ մի անգամ չի հարձակվել մյուս պետության վրա», – այս արտահայտությամբ Վրաստանի նախագահն անուղղակիորեն արձագանքել է մի քանի օր առաջ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե Վրաստանը պատմականորեն օկուպացրել է Աբխազիան ու Հարավային Օսիան և օսերի ցեղասպանություն արել։

Վրաստանը տասը տարի է, ինչ ներառված է ԵՄ ծրագրում, որը կոչվում է «Արևելյան գործընկերություն»։

«Արևելյան գործընկերությունը» միավորում է Եվրամիությունը, դրա անդամ երկրներին և ԵՄ վեց արևելյան հարևաններին՝ Ադրբեջանին, Բելառուսին, Մոլդովային, Վրաստանին, Հայաստանին և Ուկրաինային։

Ծրագիրը նախաձեռնել են Լեհաստանն ու Շվեդիան, դրա նպատակն այդ վեց պետություններին օգնելն է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման հարցում, աջակցությունը նրանց տնտեսություններին և ԵՄ հետ համագործակցության համար ընդհանուր հարթակ ստեղծելը։

Եվրամիությունն այդ ամենում իր շահն ունի նրան պետք են ուժեղ և ժողովրդավար հարևաններ արևելքում և կայուն արևելյան սահման։

Արևելյան գործընկերությունը չի նշանակում անդմակցություն ԵՄին, սակայն այն զգալիորեն մերձեցնում է այդ երկրներին ԵՄին և նրա արժեքներին։

Երկօրյա կոնֆերանսը Բաթումում կշարունակվի վաղը։


Կարդալ ավելին JAMnews-ում