Հաշվետվության համաձայն՝ բանտարկյալների մեկ երրորդը պատիժը կրում է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար" />

Եվրախորհուրդ. Վրաստանը Եվրոպայում առանձնանում է բանտարկյալների թվի ամենաբարձր ցուցանիշներից մեկով

Հաշվետվության համաձայն՝ բանտարկյալների մեկ երրորդը պատիժը կրում է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար

Եվրախորհրդի փաստաթղթում 2015թ-ի տվյալներ են բերված, որոնց համաձայն՝ Վրաստանը մտնում է որպեսպատիժ ազատազրկում կիրառելու ամենամեծ պրակտիկա ունեցող երկրների խումբ:

Հաշվետվության համաձայն՝ Վրաստանում ընդհանուր 10 242 բանտարկյալ կա, նրանցից 54-ն անչափահաս են: Դա նշանակում է, որ բնակչության յուրաքանչյուր 100 հազարին բաժին է ընկնում 247 բանտարկյալ: Այդ ցուցանիշը զգալիորեն բարձր է Եվրախորհրդի երկրների միջին վիճակագրական ցուցանիշից (100 հազար մարդուն բաժին է ընկնում 115 բանտարկյալ): Վրաստանից բացի բանտարկյալների մեծ թիվ ունեցող երկրների շարքում են նաև Ռուսաստանը 100 հազ. բնակչությանը՝ 439.2 բանտարկյալ, Լիտվան՝ 277.7 բանտարկյալ, Լատվիան՝ 224.4 աբնտարկյալ, Թուրքիան՝ 220.4 բանտարկյալ և Մոլդովան՝ 219.9 բանտարկյալ:

2005թ-ի համեմատ Վրաստանում 2015թ-ին բանտարկյալների ընդհանուր թիվն ավելացել է 18%-ով, այդ տվյալները տատանվել են նշված ժամանակահատվածում և ամենաբարձր ցուցանիշին հասել 2011թ-ին, որբ բանտերում 24 186 մարդ կար:

2015թ-ին Վրաստանը բանտարկյալների թվով երկրորդ տեղն է զբաղեցրել Իտալիայից հետո, որոնք բանտում են հայտնվել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար. այդպիսի հոդվածներով Վրաստանում պատիժ է կրում բոլոր բանտարկյալների 30%-ը (այսինքն՝ գրեթե ամեն երրորդը):

Տարածվածությամբ երկրորդ հանցագործությունը Վրաստանում գողությունն է (բանտարկյալների ընդհանուր թվի 28.7%): Դա Եվրոպայում երրորդ ցուցանիշն է Բուլղարիայից և Ավստրիայից հետո: Թալանը Վրաստանում տարածվածությամբ երրորդ հանցագործությունն է.  բանտերում նստածների 19%-ը դատապարտվել է հենց այդ մեղադրանքով: Սպանության և սպանության փորձի համար պատիժ է կրում բանտարկյալների 13.1%-ը (յուրաքանչյուր 7-րդը):

ԵԽ հաշվետվության համաձայն՝ 2015թ-ին Վրաստանում բանտից փախուստ չի եղել:

Վրաստանում յուրաքանչյուր բանտարկյալի վրա օրական ծախսվում է միջինում 6 եվրո: Դա ամենացածր ցուցանիշն է ԵԽ-ի հետազոտությունում ներառված երկրների շրջանում: Ամենաբարձր ցուցանիշները Շվեդիայում և Սան Մարինոյում են, որտեղ բանտարկյալների վրա օրական համապատասխանաբար 354 և 480 եվրո է ծախսվում:


Կարդալ ավելին JAMnews-ում